Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրիգորի Այվազյանն առաջադրել թեկնածությունը` որպես Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր

Գրիգորի Այվազյանն առաջադրել թեկնածությունը` որպես Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն առաջադրել է իր թեկնածությունը Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջիկա ընտրություններին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գրիգորի Այվազյանը` տեղեկացնելով, որ իր թեկնածության գրանցման մասին դիմումը նամակով` փոստով եւ ինտերնետով, ուղարկվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովին:

«Այլ խոսքով` Ադրբեջանում իմ առաջադրման մասին տեղյակ են, եւ մենք ադրբեջանահայերի անունից պահանջում ենք, որ այս ընտրություններում ապահովվի ադրբեջանահայ համայնքի մասնակցությունը»,- ասաց Գ.Այվազյանը` հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը բոլոր ամբիոններից հայտարարում է, որ Ղարաբաղում կայացած ցանկացած ընտրություն լեգիտիմ չի, քանի որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրություններին հնարավորություն չունի մասնակցելու ադրբեջանական համայնքը:

«Իսկ այն փաստը, որ 1990թ-ից ի վեր ադրբեջանահայ համայնքը, որը կազմում է շուրջ մեկ միլիոն, հնարավորություն չունի մասնակցելու Ադրբեջանում համապետական որեւէ ընտրության, այս հոխորտացողին չի անհանգստացնում»,- նշեց Գ.Այվազյանը: «Եթե մեզ հնարավորություն չտրվի մասնակցելու սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա այդ ընտրությունները, ինչպես նաեւ բոլոր նախորդ ընտրությունները կհամարվեն անլեգալ, անվավեր եւ ապօրինի»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ իրենց օրինական ցանկության եւ պահանջի մասին տեղյակ են նաեւ միջազգային դիտորդական կազմակերպությունները: Ըստ Գ.Այվազյանի` Ադրբեջանը պարտավոր է իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ եւ ընտրություններին մասնակցելու հավասար հնարավորություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]