Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գ. Տաթեւացուն նվիրված հուշահամալիր` Գորիսում


ԿԱՊԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում հիմնվում է 14-15-րդ դարերի հայ մեծ փիլիսոփա, տնտեսագետ, մանկավարժ, աստվածաբան Գրիգոր Տաթեւացուն նվիրված հուշահամալիր: Մեծ փիլիսոփայի 3,5 մետրանոց արձանը, որի հեղինակը քանդակագործ Գագիկ Օրդյանն է, արդեն տեղադրված է, որի երկու կողմերում կկանգնեցվեն 5մ երկարության սյուներ` քանդակազարդ խոյակներով:

 

Սա երիտասարդ քանդակագործի առաջին աշխատանքն է: Հուշահամալիրի նախագծի հեղինակը ճարտարապետ Սեւադա Զաքարյանն է: Հուշահամալիրի բացումը նախատեսվում է հոկտեմբերի կեսերին` քաղաքի 140-ամյակին նվիրված տոնակատարությանը: Հրապարակը, որտեղ կանգնեցվել է Գ.Տաթեւացու արձանը, այսուհետ կկրի նրա անունը: Սյունիքի մեկ այլ` Կապանի Վերին Խոտանան, համայնքում կառուցվում է համագյուղացիներ` 17դարում Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ. Տաթեւացու կամ Խոտանանցու եւ 1918-1921թթ. Զանգեզուրի հերոսամարտի Սիսիանի զորախմբի գլխավոր հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի հիշատակները հավերժացնող հուշահամալիր` գյուղի եկեղեցուց քիչ հեռու:

 

Նման որոշում ընդունել է գյուղի ավագանին: Արձանների քանդակման համար հայտարարված է մրցույթ: Նախատեսված է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի կեսերին, երբ գյուղում կանցկացվի հանդիսավոր տոնակատարություն` նվիրված Պողոս Տեր-Դավթյանի ծննդյան 130-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]