Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Սեպտեմբերի 19-ին կվերաօծվի Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը, ինչպես նաեւ այդ առթիվ կկազմակերպվի ժողովրդական մեծ տոնախմբություն: Վերջինս կիրականացվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի եւ Ախթալայի քաղաքապետարանի, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» եւ «Հայ խորհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունների կողմից:

 

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եկեղեցու վերաօծման արարողությանը կհաջորդի սուրբ պատարագ. տեղի կունենա նաեւ «Թագավորներ, թագուհիներ եւ իշխաններ» բազմալեզու վահանակների բացման արարողությունը: Մ. Ապրեսյանի խոսքով, նախատեսվում է ընդգրկուն եւ հետաքրքիր միջոցառումների շարք. տեղի կունենա տոնական մեծ համերգ, կամփոփվեն «Խորովածի փառատոնի» արդյունքները: Տոնակատարությունների կազմկոմիտեի անդամ Վազգեն Խաչիկյանը նշեց, որ արդեն 200 տարի է, ինչ եկեղեցին հոգեւորականի աղոթքի ձայն չի լսել:

 

Նրա խոսքով, եկեղեցու վերաօծման արարողության ժամանակ տեղի կունենա մատաղի օրհնություն, որը կբաժանվի ժողովրդին: «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հկ-ի նախագահ Ռիչարդ Նեյը նշեց, որ Ախթալայում տեղադրվելիք վահանակները կլուսաբանեն վանական համալիրի հիասքանչ որմնանկարները. կներկայացվեն այն ամրոցները, պալատները եւ վանքերը, որոնք կառուցվել են Զաքարյանների կողմից: Տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենա նաեւ «Ախթալա» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ «Ամուսնական մատանիների» հուշարձանի բացման արարողությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ