Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում պաշտոնապես սահմանվել Է Խորհրդային օկուպացման օր

Վրաստանում պաշտոնապես սահմանվել Է Խորհրդային օկուպացման օր

ԹԲԻԼԻՍԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի օրն արտահերթ նստաշրջանի վերջին օրն ընդունել Է երկու որոշում, որոնց համապատասխան փետրվարի 25-ը հայտարարվում Է Խորհրդային օկուպացման օր, իսկ օգոստոսի 23-ը՝ Ամբողջատիրական վարչակարգի զոհերի հիշատակի օր: «Փետրվարի 25-ը Խորհրդային օկուպացման օր հայտարարելը կապված Է այն բանի հետ, որ 1921 թվականի այդ օրը 11-րդ Կարմիր բանակի զորամասերն իրականացրեցին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության օկուպացումը: Իսկ օգոստոսի 23-ը՝ Եվրախորհրդարանի կողմից հաստատված՝ Ստալինիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի օրվա հետ, ինչն իր հերթին, կապված Է Մոլոտով-Ռիբենտրոպի դաշնագրի ձեւակերպման հետ (1939 թվականի օգոստոսի 23)»,- հայտարարել են խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]