Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխ. Հերացու անվան հրապարակի եւ կիսանդրու բացման արարողություն` Երեւանում


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջացառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել Մխ. Հերացու անվան հրապարակի եւ Մխ. Հերացու կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, համալսարանի 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երեւանի ավագանու հունիսի 23-ի որոշմամբ` Շարիմանյան եւ Հերացու փողոցների հատման մասում գտնվող հրապարակն այսուհետ կրելու է 12-րդ դարի հայ խոշորագույն բժշկապետ Մխիթար Հերացու անունը:

Կիսանդրին տեղադրվել եւ հրապարակը բարեկարգվել է Մխ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ:

Կիսանդրու հեղինակը Յուրա Պետրոսյանն է, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]