Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ն.Սարգսյանը պարգեւատրվեց Ֆրանսիայի Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով

Ն.Սարգսյանը պարգեւատրվեց Ֆրանսիայի Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր պարգեւատրվեց Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, քաղաքաշինության եւ առողջապահության նախարարները, ԱԺ պատգամավորներ, ստեղծագործական միությունների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ, ճարտարապետներ, Ն.սարգսյանի ընկերներն ու բարեկամները:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը պարգեւը հանձնելիս նշեց, որ Ն.Սարգսյանն Արժանիքի ազգային շքանշանի երկրորդ աստիճանի` սպայի կոչմանն է արժանանում քաղաքաշինության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության գործում ունեցած զգալի ավանդի համար: «Պատիվ ունենալով համարվելու Նարեկ Սարգսյանի բարեկամը` ցանկանում եմ նշել, որ նրան առաջին անգամ չենք պարգեւատրում այս շքանշանով. 2002 թ-ին ճարտարապետն արժանացել է Արժանիքի Ազգային շքանշանի առաջին` ասպետի կոչմանը:

 

Ն.Սարգսյանն աշխատել է ի շահ մեր երկու երկրների համագործակցության զարգացմանը` իր նպաստը բերելով մշակութային, իր տնօրինությամբ ղեկավարվող ճարտարապետության ոլորտներին»,- ավելացրեց նա: Դիվանագետը կարեւորեց ճարտարապետի մասնակցությունը ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Արտյուս Բերտրանի «Երկիրը երկնքից» ցուցահանդեսի` Հայաստանում կազմակերպելու գործում: 2006-2007թթ. նա հանդիսացել է Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակներում Փարիզի Կոնսերժիերի թանգարանում ներկայացված «Հայաստանի 12 մայրաքաղաքները» թեմայով ցուցահանդեսի կազմակերպիչը, իսկ ցուցադրությունը հետագայում տեղափոխվել է նաեւ Բրյուսել:

 

Հայ-ֆրանսիական գործակցության բնագավառում Ն.Սարգսյանը նաեւ «Ալիանս ֆրանսեզ»-ի վարչական խորհրդի անդամ է: Ս.Սմեսովն առանձնացրեց ճարտարապետի խոշոր գործերից Հյուսիսային պողոտայի եւ Շառլ Ազնավուրի թանգարանի նախագծումը: Ճարտարապետ Ն.Սարգսյանն իր երախտագիտական խոսքում ասաց, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շուրջ 20 տարվա պատմություն ունի, որն իր կենսագրության անբաժանելի մասն է:

 

«Հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացման սկիզբը հատկապես դժվար էր 1990-ական թվականների սկզբին, երբ ֆրանսիացիների այցը Հայաստան լույսի եւ հույսի նման մի երեւույթ էր հայերի համար: Այժմ մենք շարունակում ենք այն գործը, ինչ կատարել են մեր նախորդները, մենք վերականգնում ենք համագործակցության այդ կամուրջը»,- ավելացրեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]