1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել մի շարք անձանց


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

 

Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը - Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր

 

Սուրեն Գեւորգի Աղբալյանը - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Գրիգոր Մեսրոպի Գրիգորյանը - ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Սուրեն Գեղամի Զոհրաբյանը - Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Վաստակավոր մանկավարժի`

 

Տիգրան Արտյոմի Հեքեքյանը - Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժողովրդական արտիստի`

 

Ալբերտ Ռուբենի Կիզիրյանը - «Գեղարդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար


Ժողովրդական նկարչի`

 

Զուլում Նիկողոսի Գրիգորյանը - նկարիչ

Հենրիկ Արամի Մամյանը - նկարիչ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր

 

Վաստակավոր արտիստի`

 

Անահիտ Եսայու Բաբելյանը - Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի

Բագրատ Գրիգորի Գեւորգյանը - Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան

Արա Ալֆրեդի Դեղտրիկյանը - թատրոնի եւ կինոյի դերասան

Հասմիկ Սերյոժայի Հարությունյանը - «Շողակն» համույթի մեներգչուհի

Հայկ Արամայիսի Հովակիմյանը - «Երեւան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր

Վերոնիկա Յուրիի Սարոյանը - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

 

Վաստակավոր նկարչի`

 

Հաղթանակ Շմավոնի Շահումյանը - նկարիչ

Միքայել Ֆրիդրիխի Սողոյանը - քանդակագործ

 

Արվեստի վաստակավոր գործչի`

 

Վարդան Ալեքսանդրի Աճեմյանը - կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ալիսա Վահագի Քյուրդիանը - կինոօպերատոր

 

Մշակույթի վաստակավոր գործչի`

 

Հայկազ Լեւոնի Երանոսյանը - թատերագետ

Դավիթ Հրաչյայի Հովհաննեսը (Հովհաննիսյան) - բանաստեղծ,հրապարակախոս

Արմեն Արշավիրի Հովհաննիսյանը - հրապարակախոս, թարգմանիչ

Սամվել Պարույրի Սահակյանը - Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն

Նադեժդա Վիգենի Սարգսյանը - երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն

Վաստակավոր ճարտարապետի` Լեւոն Մամիկոնի Ղալումյանը - ճարտարապետ

 

Վաստակավոր բժշկի`

 

Սարյա Մանթաշի Եսայանը - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռեւմատոլոգ

Աշոտ Գրիգորի Պետրոսյանը - Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու

 

Վաստակավոր իրավաբանի`

 

Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը - ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Վաստակավոր լրագրողի`

 

Ռուբեն Արամի Սաթյանը - «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]