1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը երգ նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը երգ նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը «Արի տուն» խորագրով երգ նվիրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին, որն այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ ներկայացվեց նախարարությունում: Երգի խոսքերի հեղինակն է Սերգեյ Հարությունյանը, երաժշտությանը` Լեյլա Սարիբեկյանը:

 

Նրանք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամներ են: Ինչպես նշեց հայրենակցկան միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, ցավոք, բռնությունների, կյանքի դժվարին իրավիճակների հետեւանքով հայերը սփռվել են աշխարհով մեկ: «Այսօր Հայաստանի Հանրապետությունը կայացած է եւ ունի նախարարություն, որը զբաղվում է սփյուռքահայերի խնդիրներով, աջակցում նրանց հնարավորության չափով եւ ամրապնդում Հայրենիք-Սփյուռք կապը: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեության բոլոր տարիների ուղեցույցը միասնականության գաղափարախոսությունն է: Դրան են միտված մեր բոլոր ծրագրերը:

 

Այս երգում նույնպես միասնականության գաղափարախոսությունն է»,-ասաց Ա. Հովսեփյանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով «Նիգ Ապարան» հայրենակցական միությանը, նշեց, որ այն հայրենիք վերադառնալու յուրահատուկ կոչ է իր մեջ պարունակում: «Այս երգը նվիրված է ողջ աշխարհասփյուռ հայությանը: Երգը միասնականության կոչ է անում` մեզ բոլորիս հիշեցնելով, որ հույսի սյունն է հայը: Անհրաժեշտ է միավորվել շրջվելով դեպի հայրենիքը»,-ասաց Հ. Հակոբյանը: Հ. Հակոբյանը «Արի տուն» ծրագիրը խորհրդանշող հուշանվերներ տվեց երգի հեղինակներին, իսկ Ա. Հովսեփյանին հայանպաստ գործունեության համար հանձնեց նախարարության շնորհակալագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]