Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մրցանակներ` Սբ Սարգսի տոնի կապակցությամբ հայտարարված մրցույթների հաղթողներին

Մրցանակներ` Սբ Սարգսի տոնի կապակցությամբ հայտարարված մրցույթների հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի կողմից Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ հայտարարված «Սիրո իրական պատմություններ» եւ «Երիտասարդ ստեղծագործողներ» մրցույթների հաղթողներն արդեն հայտնի են: «Սիրո իրական պատմություններ» մրցույթում առաջին մրցանակի է արժանացել Երեւանի բնակիչ Անահիտ Թորոսյանը, իսկ երկրորդ մրցանակի` Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակչուհի Մերի Կյուրեղյանը: Նրանց մրցանակը կազմել է, համապատասխանաբար` 150 եւ 100 հազար դրամ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը, 1 ամսից կպարգեւատրվեն նաեւ «Երիտասարդ ստեղծագործողներ» մրցույթի հաղթողները: Նշենք, որ գեղանկարչություն անվանակարգում 2-րդ մրցանակին են արժանացել Լեւոն Աբրահամյանը` «Երեկո» ստեղծագործությամբ, Սարգիս Հովհաննիսյանը`»Վերադարձ», եւ 3-րդ` Դավիթ Ներկարարյանը` «Աղջիկը եւ տիկնիկը» աշխատանքի համար: Այս անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել: Քանդակ անվանակարգում «Մայրություն» աշխատանքով 1-ին մրցանակի է արժանացել Բագրատ Բալաբեկյանը, 2-րդ` Մարգարիտա Մատուլյանը` «Իշխան եւ իշխանուհի», 3-րդ` Արթուր Մելքոնյանը` կրկին «Մայրություն» աշխատանքի համար: Գրաֆիկայի անվանակարգում 2-րդ մրցանակի են արժանացել Զառա Գասպարյանը` «Սիրո ծնունդ», եւ Գոռ Սարգսյանը`»Լուսանկար» ստեղծագործություններով, 3-րդ մրցանակը շնորհվել է Արտաշես Աբրահամյանին` «Միաբանություն» ստեղծագործության համար: Այս անվանակարգում եւս առաջին մրցանակ չի եղել: Եվ վերջին` դեկորատիվ, կիրառական արվեստ անվանակարգում 2-րդ մրցանակին արժանացել է Աննա Պողոսյանը` իր «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն» եւ «Հայտնություն» աշխատանքներով, 3-րդ մրցանակը նվաճել է Միհրան Մանուկյանը` «Գարնանային քայլերգ» ստեղծագործությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]