Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համալրվել Է Արարատի մարզային գրադարանի ֆոնդը

Համալրվել Է Արարատի մարզային գրադարանի ֆոնդը

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանի գրքային ֆոնդը հունվարի 1-ի դրությամբ 96 հազար 666 միավոր է: Նախորդ տարի այն 95 հազար 717 էր: 2009թ-ին ֆոնդը համալրվել է 949 կտոր գրականությամբ, որից 756 միավորը նվիրատվություն է, 166-ը գնվել է: Գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ըստ անհրաժեշտության եւ պահանջարկի գնվել է «Մանկական հանրագիտարան», «Սասունցի Դավիթ» էպոսը, «Մինասի ալբոմը», Գրիգոր Նարեկացու «Նարեկը», մասնագիտական, գեղարվեստական, օտարալեզու եւ մանկական գրականություն, հեքիաթների ժողովածուներ եւ այլն: Գրադարանի ընդհանուր ֆոնդի 50 տոկոսը ռուսալեզու է, 5 տոկոսը՝ անգլալեզու: Հնամաշ եւ բովանդակությունը կորցրած կարելի է համարել ընդհանուր ֆոնդի 15 տոկոսը: Վերջին մի քանի տարիներին ընթերցողների կողմից չի վերադարձվել 780 միավոր գրականություն: Նշենք, որ գրադարանն այսօր ունի սպասարկման, մեթոդական եւ մատենագիտական, աշխատանքների կազմակերպման ու տեսակավորման, համալրման եւ մշակման, գրադարանային գործի ավտոմատացման, տնտեսական բաժիններ, 26 աշխատող, որից 19-ը` գրադարանային: Նախորդ տարվա ընթացքում ընթերցողների թիվը եղել է 3093, 2008թ-ին` 3061: Գրադարանում ընթերցող-ուսանողները 300-ն են: 2008թ-ից գործում են նաեւ համակարգչային անվճար «Իրտեկ» եւ «Արեւ» (կույրերի համար) ծրագրերը: Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ մարզի գրողների հետ, գրքի շնորհանդեսներ, գրական ցերեկույթներ: Յ. Պետրոսյանի խոսքով, պլանավորվում է այս տարի վերանորոգել գրադարանը. կազմվել է 70 մլն դրամի նախահաշիվ: Գրադարանին տարածքը հատկացվել 1971թ-ին, վերջին վերանորոգումն իրականացվել է 1984թ-ին, եւ այսօր արդեն խիստ կարիք կա հիմնանորոգման: Նախատեսվում է, որ վերանորոգման ընթացքում բացի ամրացման, ներքին հարդարման աշխատանքներից կանցկացվի նաեւ ջեռուցման եւ օդափոխման համակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]