1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տոնածառը Սբ Ծննդյան տոնի խորհրդանիշ է դարձել 17-րդ դարում

Տոնածառը Սբ Ծննդյան տոնի խորհրդանիշ է դարձել 17-րդ դարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին ու Սուրբ Ծնունդն անհնար է պատկերացնել առանց տոնածառի: Հին ժամանակներում մարդիկ զարդարում էին ընդհանրապես ծառեր: Համարվում էր, որ դրանք օժտված են բարի ուժերով, եւ ծառերի վրա կախում էին մրգեր, նվերներ` այդ բարի ուժերին իրենց կողմը գրավելու նպատակով: Հաճախ ծառը զարդարել են խնձորներով (պտղաբերության խորհրդանիշ), ընկույզով (աստվածային կատարելության խորհուրդ), ձվերով (կյանքի առաջընթացի, ներդաշնակության եւ հաջողության խորհուրդ): Տոնածառ զարդարել են դեռեւս 2000 տարի առաջ: Մշտապես կանաչ եղեւնին գրավել է յուրօրինակ դիրք մնացած ծառերի մեջ: Այն եղել է »համաշխարհային ծառ»` խորհրդանշելով կյանքը եւ վերածնունդը խավարից ու մթից: Շատերը կարծում են, թե միշտ կանաչ եղեւնին դրախտի կենաց ծառն է, նրա վրա վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, զարդերը` զոհաբերության խորհրդանիշը: Եվրոպայում Սբ Ծննդյան տոնի ծառին նախորդել է փայտե կառույց` բուրգի տեսքով, որի վրա կախվում էին բույսեր եւ զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչեւ տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ Ծննդյան տոնի գլխավոր զարդը: Սբ Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվել է 16-րդ դարում: 1561 թվականի գերմանական աղբյուրում ասվում է, որ Սբ Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում եւ սկանդինավյան երկրներում դարձավ Սբ Ծննդյան տոնի առաջին խորհրդանիշը: Տոնածառն Ամերիկա են տարել գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաեւ հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով եւ գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական դավանանքի հարողների մոտ ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառելու մասին: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով եւ մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ ու տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակեգործները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին ու այլ ծանր զարդարանքների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]