Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

«ՎիվաՍել-ՄՏՍե-ը նախատեսում է առուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎիվաՍել-ՄՏՍե եւ GNC-Alfa ընկերություններն այսօր ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում «ՎիվաՍել- ՄՏՍե-ը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «ՎիվաՍել-ՄՏՍե ընկերությունից, պայմանագրով նախատեսված է, որ «ՎիվաՍել-ՄՏՍե-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան: GNC-Alfa-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ «ՎիվաՍել-ՄՏՍե-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից: Ակնկալվում է, որ արագընթաց օպտիկամանրաթելային մալուխային ցանցը Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն: «Արեւմտյան կիսագնդում օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր տեխնոլոգիական կենտրոնների: «ՎիվաՍել-ՄՏՍե-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երեւանն ու խոշոր քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի, Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի հետ: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններե, - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍե-ի գլխավոր տնօրեն Ռալý Յիրիկյանը: Նշենք, որ GNC-Alfa-ն ցանցային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է Հայաստանում: Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելքային մալուխի վրա եւ նախագծված է բավարարելու ýիքսված եւ շարժական օպերատորների, Ինտերնետ պրովայդերների եւ խոշոր ձեռնարկությունների տրանսպորտային կապուղիների ու արագագործ Ինտերնետի աճող պահանջարկը:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]