Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Կայացավ «Մուսա լեռան 40 օրըե ներկայացման պրեմիերան


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Գ.լ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Մուսա լեռան 40 օրըե ներկայացման պրեմիերան: Ներկայացման հիմքում ընկած էր üրանց Վերýելի համանուն ստեղծագործությունը: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Դերերում հանդես եկան Հարություն Մովսիսյանը, Աննա Էլբակյանը, Ազատ Գասպարյանը եւ այլք (ընդհանուր` 70 հերոսներ): «Այս ներկայացումը չափազանց կարեւոր է եւ մի փոքր նաեւ ուշացած: üրանց Վերýելի այս գործում ընկած են բազում հարցեր եւ տրված են դրանց պատասխանները: Այստեղ ներկայացված է Աստծո կերտած մարդը` իր ապրումներով, հույզերով, երազներով եւ պայքարելու մեծ ցանկությամբ: Այս ներկայացումը պետք է կրթի հայ երիտասարդությանը եւ հիշեցնի նրա` որպես հայրենասեր անհատի պարտքի մասին: Հուսով եմ, որ ներկայացումը կծառայի իր նպատակինե,- «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց Արմեն Էլբակյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ