Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Երեւանում բացվեց ýրանսիահայ քանդակագործ Թ.Ռասքելենյանի Սայաթ-Նովայի արձանը


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սայաթ-Նովա- Խանջյան խաչմերուկում այսօր բացվեց ýրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանի հեղինակած միջնադարի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի բրոնզե արձանը: Ինչպես քանդակի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քանդակը մայրաքաղաքի այս հատվածում տեղադրելու համար բավական երկար պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ քանդակագործի, եւ քաղաքապետարանի հետ: Քանդակագործի այս նվերը վերջինը չի ինի իր հայրենի երկրին. նախարարությունը ծրագրում է Հայաստան բերել Թ.Ռասքելենյանի այլ ստեղծագործություններ եւս: Նշելով հայտնի քանդակագործի ձեռքբերումները` սփյուռքի նախարարն ասաց, որ ՀՀ նախագահի հրամանով Թ.Ռասքելենյանն արժանացել է Մովսես Խորենացու շքանշանի: Ըստ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` քանդակի տեղադրման վայրն ընտրվել է Երեւանի մշակութային խորհրդի կողմից` հաշվի առնելով հեղինակի ցանկությունը: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ այսուհետ մայրաքաղաքի փողոցները զարդարեն տարբեր ժամանակների հռչակավոր հայ գործիչների հուշարձաններն ու քանդակներըե,- ավելացրեց քաղաքաքապետը: Քանդակի հեղինակ Թորոս Ռասքելենյանը նշեց, որ սա իր նվերն է հայրենիքին, որն իր մոր երազանքն էր: «Մեր պարտականությունն է հիշել ու մեծարել մեծ վարպետներին: Լինելով Սայաթ-Նովայի մեծ երկրպագուն` ես աշխարհի տարբեր քաղաքներին նվիրել եմ հռչակավոր աշուղի 20 մանրաքանդակե,- ասաց նա: Թ.Ռասքելենյանի այս արձանը Երեւանին նվիրելու մտադրության մասին քանդակագործը տեղեկացրել էր դեռեւս ապրիլին Երեւանում սփյուռքի նախարարության կազմակերպած Ճարտարապետների համահայկական համաժողովի օրերին: üրանսիայում ապրող եւ ստեղծագործող քանդակագործը աշխարհի տարբեր երկրներում ունի բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ: Անցած տարի լույս է տեսել նրա «Քանդակագործ Թորոսե գիրքը: üրանսիայի համայնքի հետ հիմնել է «Թորոսե տարեկան մրցանակաբաշխություն, որը տարվա ընթացքում նախատեսում է հասարակական գործունեության տարբեր բնագավառներում ակնառու ձեռքբերումներ ունեցած հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ համայնքին օժանդակած ýիանսիացիների խրախուսում: Թ.Ռասքելենյանն արժանացել է üրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ