1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քիշնեւում կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիշնեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում հոկտեմբերի 8-ին կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար üասիեի (üրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները: Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում: Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ- թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]