Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանահայությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության մասին


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը պետք է դիտարկել որպես դրական քայլ. պաշտոնական Անկարան իր հայտարարություններում, գնահատելով սփյուռքը, փորձել է ՀՀ իշխանություններին հեռացնել սփյուռքից: Շուտով Թուրքիայում կբացվի Սփյուռքի նախարարություն, որի հիմնական գործառույթներից մեկը հայկական սփյուռքի դեմ պայքարելն է: ՀՀ նախագահի այցը սփյուռքի գաղութները եւ քննարկումները սփյուռքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պատասխան քայլ է սփյուռքն ու ՀՀ իշխանությունը իրարից հեռացնելու Թուրքիայի փորձինե,-նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության կապակցությամբ լիբանանյան «Ազդակե օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքով` հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունների հարցում կան մտահոգություններ. դրանք Թուրքիայի կողմից դրված հիմնական երեք նախապայմանային մոտեցումներն են, որոնք անուղղակի ձեւով, որոշ քողարկումներով իրավաքաղաքական մեկնաբանություններով կարելի է տեսնել: Դա Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է, եւ Ցեղասպանության ճանաչումը պատմական հարթության վրա քննարկումներ կատարող ենթահանձնաժողովի ստեղծման շրջանակներում: Սակայն այս քննարկումները, ըստ Շ. Կանդահարյանի, ՀՀ նախագահի կողմից ներկայացված բավականին մեծ քանակությամբ լուսաբանումներով եւ պարզաբանումներով, նաեւ մասնակիցների կողմից հնչեցված մտահոգություններով ու քննադատություններով կարելի է բավական օգտակար համարել: Լիբանանահայ Հակոբ Կարնիշյանը արձանագրությունների ստորագրմանը դեմ չէ, պարզապես, նրա խոսքով, արձանագրություններում երեք կետ կա, որ հստակեցման կարիք ունի, որոնք մտահոգիչ են իր` սփյուռքահայ երիտասարդի համար: «Այդ կետերից առաջինը պատմական ենթահանձնաժողովի ստեղծման հարցն է, որը հնարավոր է կասկածի տակ դնի Ցեղասպանության իրողությունը, ինչը մեզ համար անընդունելի է: Երկրորդը` Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչումն է, որը քողարկված ձեւով անուղղակիորեն կվերականգնի Կարսի պայմանագիրը, որը այսօրվա Հայաստանի սահմանն է գծում, այնինչ մենք պահանջում ենք վերականգնել Սեւրի պայմանագիրը: Երրորդ կետը` երկու երկրների կողմից այլ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու խնդիրն է, ըստ մեզ` այստեղ անուղղակիորեն ակնարկվում է Արցախյան հիմնախնդիրը, այն, որ մենք պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Արցախը հայերի հայրենիքն է, այն մեզ համար կատարված իրողություն է, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երեւակայելն ուղղակի անկարելի է: Քանի դեռ այս երեք հարցի շուրջ հայրենական իշխանությունների կողմից հստակ եւ համոզիչ բացատրություն չի տրվի, մենք դեմ ենք լինելու այս արձանագրություններինե,-նշել է նա: Լիբանանի խորհրդարանի անդամ, Հայկական երեսփոխանական համախմբման ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին նշել է, որ դեմ չէ համաձայնագրի այն բաժնին, որ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բնականոն հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: «Սակայն մենք դեմ ենք նրան, որ արձանագրությունների տողատակում առկա են հետեւյալ հարցերը. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հարցը: Սրանք այն կասկածելի բաժիններն են, որոնք սխալաբար, թե անսխալաբար պարտադրված են Թուրքիայի կողմից: Մեզ մտահոգում է այն, որ ՀՀ իշխանությունները կարող են այս սադրանքների զոհը դառնալ: Մենք խնդրեցինք պարոն նախագահին, որն Արցախի ազատամարտիկն է եւ համայն հայության նախագահը, չստորագրել արձանագրությունները իրենց ներկա վիճակով, այլ մի շարք փոփոխություններ անել նրանցում` հանգստացնելու համար սփյուռքահայության մտահոգությունները տարբեր հոդվածների վերաբերյալե,-ասել է նա: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, Լիբանանի խորհրդարանի անդամ Եղիք Չերեջյանի կարծիքով, հայ - թուրքական հարաբերությունների շուրջ ծավալված քննարկումները, որ ընդգրկել են եւ Հայաստանի, եւ Սփյուռքի տարբեր համայնքներ, տեղին են, որովհետեւ հայ ժողովրդի համար, նկատի ունենալով նաեւ վերջին 100-ամյա պատմությունը, նոր էջ է բացվում Հայաստանի իշխանությունների ու մասնավորապես` ՀՀ նախագահի նախաձեռնությամբ: Ըստ Ե. Չերեջյանի` տեղին է նաեւ բազմակարծությունը, որ այս առիթով հրապարակ է գալիս: Նրա խոսքով, ՀՀ նախագահը եկել է բացատրելու եւ բացատրում է, որ նման մտահոգություններ չպետք է ունենա հայ ժողովուրդը: ՀՀ նախագահի բացատրությունը ոմանք ընդունում են, կան նաեւ թերահավատներ: «ՀՀ նախագահը մեկ անգամ եւս պնդեց, որ Ցեղասպանության հարցը պետք չէ կապել ստորագրվելիք փաստաթղթերի հետ: Եվ հատկապես Ղարաբաղի հարցը ամբողջապես այլ հարթության վրա դրված հարց է եւ ոչ մի կապ չունի այս փաստաթղթերի ստորագրման հետ: Ավելին, այս երկու հարցերով` Ցեղասպանության եւ Ղարաբաղի, Թուրքիան ոչ մի նախապայման չի ուզել եւ գաղտնի կամ Հայաստանի իշխանությունների կողմից ենթատեքստեր չկան այնտեղ հասնելու: Անշուշտ ես չեմ կարող ենթադրությունների վրա հիմնված գնահատականներ կատարել: Այն, ինչ գրված է փաստաթղթում եւ ինչ բացատրություններ տալիս է ՀՀ նախագահը, ես դրանք կընդունեմ որպես հիմք, մնացածը` պատմությունը կփաստիե,-նշել է նա: Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը շատ ոգեւորված է ՀՀ նախագահի` սփյուռքի զանազան հայաշատ գաղութներ կատարած այցելություններով: «Առիթ եղավ, որ սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներն անմիջապես նախագահից իմանան անհրաժեշտ մանրամասնությունները, ստանան իրենց մտահոգությունների պատասխանները: Մենք` ի դեմս Հայկական բարեգործական ընդհանուր միության, շնորհավորում ենք նախագահին իր նախաձեռնության համար: Անշուշտ, դժվար որոշում է, դժվար ճանապարհ է, եւ այս պահին մենք պիտի թիկունք լինենք Հայաստանի իշխանություններին ու ՀՀ նախագահին: Վստահ ենք, որ ինչքան մենք ենք մտահոգ այն հարցերով, (Ցեղասպանություն, ղարաբաղյան հարց, Թուրքիայի հետ փոխհարաբերություն), նույնքան էլ` Հայաստանի կառավարությունը, ու լավագույն ձեւով կպաշտպանի մեր իրավունքները: Մենք միայն կարող ենք հաջողություն մաղթել նախագահին` հույսով, թե պիտի կարողանանք հաջողել մեր պահանաջները ու գտնել լուծումները: Այսչափ տարիներ պայքարել ենք, հիմա էլ փորձենք մասամբ դիվանագիտական միջոցով արդյունքի հասնելե,-ասել է Պ.Սեդրակյանը: Ըստ Լիբանանում հրատարակվող «Արարատե օրաթերթի գլխավոր խմբագիր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Լիբանանի շրջանի վարիչ մարմնի անդամ Ահարոն Շխրդումյանի` սփյուռքի բոլոր հատվածների համար էլ տարօրինակ եւ անակնկալ էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների հայտարարումը, որովհետեւ «թուրքը կմնա ցեղասպան ու մինչեւ օրս որեւէ ձեւով Ցեղասպանության հանցանքը ճանաչելու, որեւէ զիջում կատարելու պատրաստակամություն չի դրսեւորել, ընդհակառակը` դեռ մի բան էլ սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանըե: «Բարեբախտաբար, ՀՀ նախագահն այսօր այցելեց Լիբանան եւ կարծում ենք, որ լիբանանահայ գաղութի ընտրանու հետ իր հանդիպումներում որոշ լուսաբանումներ ու երաշխիքներ պիտի տա ոչ միայն մեզ, այլ ողջ սփյուռքահայությանն ու համայն հայ ժողովրդին, որովհետեւ սա համազգային հարց է եւ հուզում է բոլորիս: Այս հարցը պետք է դիտել բոլոր հատվածական հարցերից վեր, որովհետեւ իրականում այն լուրջ ազգային հարց է: Ու հիմա, եթե Հայաստանի առաջին դեմքը, ՀՀ նախագահը երաշխավորում է, որ Հայաստանը չպետք է գնա միակողմանի զիջումների, որ հայ- թուրքական հարաբերությունները չպիտի լինեն ի վնաս Լեռնային Ղարաբաղի ինքնավարության, կամ ի վնաս Հայոց ցեղասպանության ճանաչման ու հողային պահանջատիրության, մենք այդ նախագահի խոսքը համարում են որպես հավաստի երաշխիք ու մաղթում, որ Հայաստանի նախագահն իր աշխատանքները եւս ապագայում շարունակիե,-նշել է Ահարոն Շխրդումյանը: Լիբանանում Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ երիտասարդաց ընկերակցության ատենապետ Կարո Ջղլյանը առանձնացնում է մի քանի կարեւոր հարցեր: «Հավատում ենք` երկխոսությամբ է, որ պետք է լուծվեն մեր ապագայի հարցերը, սակայն միշտ վերապահ եւ զգույշ ենք, որ մեր հայ դատի ճանաչումը միշտ լինի պատնեշի վրա, սակարկության առարկա չլինի, նաեւ` որեւէ մեկը որեւէ ձեւով ճեղք չբացի սփյուռքի ու Հայաստանի հարաբերություններում, որովհետեւ մենք միասնաբար, մեր ուժերը միասնակամ ու միատեղ պիտի զորացնենք, թե սփյուռքը, թե հայրենիքըե,- ասում է նա: Կ. Ջղլյանի խոսքով, չպիտք է սխալ հասկացողությունների, սխալ թարգմանությունների պատճառով սփյուռքի մեջ բաժանումներ ու ճեղքեր առաջանան: ՀԲԸՄ-ն եւ ՀԵԸ-ը հավատում են, որ պիտի շարունակվի «մեր երթը, մեր պահանջատիրությունը, մեր գործակցությունը բոլոր կազմակերպությունների ու կուսակցությունների հետ` ի խնդիր հայ դատի ճանաչման, ի խնդիր հայ արյունի արդար լուծմանե: «Մենք պիտի դաստիարակենք սերունդներին այնպես, ինչպես մենք էինք դաստիարակված. մենք մի ժողովուրդ ենք, որ ունենք կորուսյալ իրավունքները եւ այդ իրավունքները պիտի պահանջենք, լինի դա հողային, արյան, թե որեւէ այլ ձեւով, որ միջազգային դատարանները ճանաչում ենե,-ասել է նա: Իսկ թե ինչպես է Կարո Ջղլյանը գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը, նա ասել է, որ դեռ վաղ է այդ մասին որեւէ կարծիք հայտնելը: «Մենք վստահություն ունենք հայոց պետության, ՀՀ նախագահի նկատմամբ: Մենք այսօր ունենք անկախ Հայաստան, համենայնդեպս, պիտի վստահենք նրան: Գիտենք, որ հայի արյունը որեւէ մեկի համար սակարկության առարկա լինել չի կարողե,-նշել է նա: Ըստ Կ. Ջղլյանի` պետք է համբերել, տեսնել, թե ինչպես են ընթանալու այս բանակցությունները, ինչպիսին կլինի գրծընթացը եւ «հետո նոր կդատենք մեր այս որոշումները կամ Հայաստանի արած որոշումները ինչպես պետք է արժեւորելե: Նրա խոսքով, ՀՀ նախագահը նշել է, հայկական շահերին չընդառաջող եւ ոչ մի պահանջ թուրքերի կողմից չի ընդունվել, այլ լիովին մերժվել է ի սկզբանե, լինի դա Ղարաբաղի թե պահանջատիրության առնչությամբ: «Փյունիկե հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմերջյանը նշել է, որ այն, ինչ անելու է ՀՀ նախագահը, ճիշտ կլինի եւ պետք է շարունակի իր քայլերը: «Այս ցույցերը, որ լինում են Լիբանանում, իրենք նորեն նեցուկ պիտի կանգնեն ՀՀ նախագահին: Ինքը պիտի ավելի բարելավի, ավելի պահանջատեր լինի թուրքից, այդ է մեր կարծիքը եւ այդ ձեւով մենք միշտ մեր նախագահի կողքին ենքե,-ասել է Գ. Չեմերջյանը: Դամասկոսի թեմի ազգային ժողովի գավառական ժողովի ատենապետ Թաքվոր Բոյաջյանի համար մեծ հաճույք է ներկա լինել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը: «Պատիվ ունենք, որ այսպիսի մի նախագահ կա, որ զգաց այսպիս քայլի կարոեւությունը: Հերիք է այլեւս, երկար սպասեցինքե,-հայտնել է նա: Թերթերից կարդալով արձանագրությունների տեքստերը` նա նկատել է, որ շատ կետեր կան, որոնք ցույց են տալիս, որ այն առանց նախապայմանների համաձայնություն է, որ ուղղակի կապված է սահմանների բացման ու դիվանագիտական կապերի հաստատման հետ: Ըստ Թ. Բոյաջյանի` բանակցությունների ժամանակ անկարելի է, որ որեւէ կողմ 100 տոկոսով իր նպատակին հասնի: «Ես ուղղակի ցանկանում եմ, որ մեր Հայաստանի իշխանություններն արձանագրությունների մեջ օգտագործած էլաստիկ բառերը փորձեն գործածել ի նպաստ մեզ եւ հաջողություն եմ մաղթում նրանց այդ գործումե,-հայտնել է նա: ՀՌԱԿ Լիբանանի շրջանի վարչության անդամ Սեդրակ Քուրեջյանի կարծիքով, ՀՀ նախագահի ձեռնարկը Հայաստանի ու Թուրքիայի երկխոսության եւ փոխհարաբերության համար կառուցողական է եւ լավ կլինի Հայաստանի համար: Ըստ նրա` «ապագան փայլուն է ու պետք է, որ շարունակվի ի նպաստ Հայստանի պահպանման ու վերելքիե: Դամասկոսի` ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յախուբյանը ողջունում է նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ` չնայած մտահոգիչ հարցեր է տեսնում դրանցում: Անցած գրեթե մեկ ամսվա ընթացքում որոշել է ավելի մոտիկից ծանոթանալ արձանագրությունների բովանդակությանը, դրանց հետ կապված նյութերին, ինչի արդյունքում կարծում է, որ եթե զգացական մոտեցում դրսեւորի, պիտի ասի` ոչ: «Բայց երբ խելքը եւ միտքը աշխատեցնում ես, սկսում ես համոզվել: Մինչեւ այսօրվա այս հանդիպումը այս համոզվածությունը հարյուր տոկոսով չէր, բայց այսօր պարոն ՀՀ նախագաhը հարցերին տվեց բավական համոզիչ պատասխաններ: Եվ պիտի ուզեի ասել, որ ես վստահ եմ, որ եւ նախագահը, եւ ՀՀ կառավարությունը, եւ Ազգային Ժողովը նույնքան, եթե ոչ ավելի, հայրենասեր են, մեր պատմական հարցերով մտահոգված են եւ դրանք շատ լավ ձեւով պիտի պաշտպանենե,- հայտնել է Վ. Յախուբյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]