Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նկարչի տանը բացվեց Ղարիբ Եղիազարյանի անհատական ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի նկարիչների միության անդամ, մշակույթի վաստակավոր աշխատող Ղարիբ Եղիազարյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել, եւ այդ անցածի մի յուրօրինակ հանրագումար դարձավ նրա անհատական ցուցահանդեսը, որն այսօր հանդիսավոր կերպով բացվեց Հայաստանի նկարչի տանը: Մինչեւ բացման արարողությունն սկսվելը նրա հասցեին ծայր առած հոծ բազմության ծափահարությունները Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը իր բացման խոսքում գնահատեց որպես հարգանքի նշան նկարչի ու իր արվեստի նկատմամբ: «Եղիազարյանը ստեղծագործությունները վառ անհատականության գործեր են` կարծես սկիզբ առած տիեզերական ակունքներից, եւ երեւի դրա համար է, որ նրա արվեստը շատերի համար մնում է գուցե անհասկանալի, բայց բոլորի համար դառնում է սիրելիե,-ասաց նա: Արվեստաբան Սարո Սարուխանյանը Ղ. Եղիազարյանի նկարչությունը անվանեց լույսի խորհուրդ, լույսի իմաստ, որոնք ինքը տեսել է դեռեւս տասնյակ տարիներ առաջ, անվանեց մեծագույն հմայքի, կատարյալ սիրո ու ազնվության նկարչություն: «Նա պարզ է ու անկեղծ, եւ ակնդիրին ասում է՝ սիրեցեք ինձ այնպես, ինչպես կամե,- ասաց արվեստաբանը: Հանդես եկավ նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Շավիղ Գրիգորյանը, որը նկարչին համարեց որպես «նշանավոր արվեստագետ եւ պարզապես հայ մարդե: Ղ. Եղիազարյանի շնորհակալության խոսքից հետո ներկաները հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]