Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկանե աշխատությունը


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Լույս է տեսել «Գեղանկարիչ Արշալույս Աղայան. 400-ամյա վկանե աշխատությունը: Գրող, լրագրող Արմինեի (Արմինե Մելիք-Իսրայելյան-Նահապետյան) այս գիրք-ալբոմը նվիրված է գեղանկարիչ Արշալույս Աղայանի կյանքին ու ստեղծագործությանը, որը, ինչպես նշված է գրքի ծանոթագրությունում, «մանրազնին ուսումնասիրություն է արվեստագետի անցած ճանապարհի, ինչպես նաեւ հարուստ ժառանգության, որն իր մեջ կրում է արտացոլումը հայ ժողովրդի պատմական անցյալի: Հեղինակն անդրադարձ է կատարել նաեւ հայ-իրանական պատմական իրադարձություններին, որոնք վերլուծելով, գրողը ներկայացնում է իրանահայ հզոր համայնքի ծնունդն ու նրա դերը հայ ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի մեջե: Մինչեւ 27 տարեկանը Արշալույս Աղայանը ապրել եւ ուսում է առել Իրանում, նրա մայրաքաղաքում ուսուցիչներ ունենալով վրձնի այնպիսի նշանավոր վարպետների, ինչպիսիք էին Դեւը (Մարգար Ղարաբեգյան) եւ Հարություն Մինասյանը: Վերջինս, ի մասնավորի, Աղայանին 1973 թվականին բնութագրել է հետեւյալ կերպ. «Արշալույս Աղայանը ունեցել է նկարչական գործունեության թեեւ կարճ, բայց բեղուն անցյալ, որը միշտ էլ ջերմությամբ է ողջունվել տեղիս մամուլի ու գեղարվեստասեր հասարակության կողմից: Նրա նկարչական գործերի գույները կենսախինդ են, բնության ջերմությամբ անմիջական, գծերն ու ձեւերը պարզ, անպաճույճ եւ հատկանշված՝ ամփոփ ավարտվածությամբ: Իր վրձնի համարձակ անցումները, գույների ու ձեւի լայն ընդհանրացումները խոսում են ճշմարտապես օժտյալ մի արվեստագետի մասինե: Նույն թվականին, երբ Ա.Աղայանը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, Դեւը մի նամակ-պատգամ հղեց Աղայանին, որի ձեռագիր շարադրանքը հրապարակված է գիրք-ալբոմում: Նրանում հայտնի նկարիչը մասնավորապես նշել է. «Վրձինդ ամուր է, գույներդ վառ ու կենդանի, իսկ ոճդ մասամբ սարյանական, որն անպայման կդառնա սեփական, երբ քիչ-քիչ առաջադիմես ու դառնաս վավերական նկարիչե: Նամակում անվանի նկարիչը ողջունում է Աղայանի հայրենադարձվելը, նրան բարի ճանապարհ եւ հաջողություն մաղթում, նշելով. «Հայրենիքը քեզ կտա այն ամենը, որ դու չկարողացար գտնել այստեղե: Ա. Աղայանի արվեստը ըստ արժանվույն է գնահատել նաեւ հայկական կերպարվեստի մեծանուն վարպետ Էդուարդ Իսաբեկյանը, նշելով, որ նրա «բնանկարներում եւ նատյուրմորտներում արտացոլվում է նրա հայրենասիրական ոգինե: Գիրք-ալբոմը, որը լույս է ընծայել «Ասողիկե հրատարակչությունը, ունի մի շարք աշխատանքների՝ բնանկար, դիմանկար, կոմպոզիցիա, գունավոր եւ սեւ-ճերմակ վերատպություններ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]