Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հետմահու ցուցահանդեսով նշվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի 80-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Հայաստանի նկարչի տան մեծ ցուցասրահում այսօր բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի (1928- 2001թթ.) անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 80-ամյակին, որը լրացել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին: Նկարչի տան հրապարակում կատարելով բացման հանդիսավոր արարողությունը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ասաց, որ թեեւ այսօր նշում են նկարչի 80-ամյակը, սակայն, եթե նա կենդանի լիներ, դժվար թե պատկերացնեին, որ այդքան կա: «Չէ՞ որ անսահման կենսասիրությունը, աշխուժությունը, կատակները, հրաշալի երգելը երբեք մեզ չէին թողնում, որ նրան պատկերացնեինք ծեր: Նա շատ աշխատունակ էր, եւ դուք հիմա կտեսնեք աշխատասիրության արդյունքը՝ մի հարուստ ցուցահանդես, որի հեղինակը 20-րդ դարի մեր լավագույն նկարիչներից էրե,-ասաց նա: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եղել է Նկարիչների միության երիտասարդական ճյուղի այն անդամներից, որն այդ տարիներին ղեկավարում էր երիտասարդ նկարիչ Հենրիկ Սիրավյանը: «Նա անսահման բարի ու ազնվական մարդ էր, մեծ արվեստագետ, որն ստեղծեց իր «սիրավյանական Հայաստանըե: Մենք նրանից շատ բան սովորեցինքե,-նշեց նա: «Նա այս աշխարհ էր եկել բոլորիս համար որպես նվեր, ու մենք հիմա ենք զգում, թե ինչպիսի թանկ մարդու ենք կորցրել: Անսահման նվիրյալ ընկեր էր, զարմանալի երեւույթ Հայաստան աշխարհում, ու ներկա ցուցահանդեսը առ հայրենիք նրա սիրո արտահայտությունն է: Նա սիրահոժար նկարում էր մեզ՝ բոլորիս, ու անշահախնդիր նվիրում այդ գործերը: Իմ տանը դստերս դիմանկարն է կախված, որը պատրաստել է Սիրավյանը: Նա հաճախ էր հանգստանում Շորժայի ստեղծագործական տանը, եւ մեզանից ոչ ոք Շորժան այնպես լավ չի տեսել, ինչպես նաե,- ասաց Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: ՀՀ վաստակավոր նկարիչ üերդինանդ Մանուկյանը հայտարարեց, որ, եթե մարդու մահանալուց հետո նրան հիշելու համար այսքան հոծ բազմություն է ներկայանում, նշանակում է նա իմաստալից է ապրել աշխարհում: «Նա մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Զարմանալի մեծ կուլտուրայի եւ ինտելեկտի տեր արվեստագետ էր, միշտ ուրախացող ընկերների հաջողություններով, քայլող հանրագիտարան, իր մեջ քաղած այն ուժից, որ ուներ իր ուսուցիչ Սարյանը: Այսպիսի մարդիկ հարյուր տարին մեկ են հայտնվում աշխարհումե, -ասաց նա: Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը «Արմենպրեսե-ի թղթակցին մասնավորապես ասաց, որ այսօր իր համար ուրախ օր է, որովհետեւ ինքը ներկա է մի այնպիսի ցուցահանդեսի, որը մշակութային տոն է կերպարվեստի վարպետների ու երկրպագուների համար: Ցուցահանդեսը հաստատում է, որ արվեստագետի գործը չի կորչում, շարունակում է ուրախություն պարգեւել սերունդներին: Սիրավյանի նկարչությունը Հայաստան աշխարհի ու նրա մարդկանց գեղարվեստական հրաշալի նկարագրությունն է: Հենրից Սիրավյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Երեւանի նկարչական մասնագիտական հաստատությունները, աշխատել Մ. Սարյանի արվեստանոցում: Աշխատել է գեղանկարչության բոլոր ասպարեզներում՝ գեղանկար, գրաýիկա, որմնանկար, ցուցահանդեսների, ներկայացումների ձեւավորում եւ այլն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]