Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ըստ Հ.Դեմոյանի` Խոջալուում զանգվածային սպանդ կազմակերպելու գործում հայկական կողմին մեղադրելու ադրբեջանական քարոզչամեքենայի սուտը կարելի է հերքել հենց իրենց աղբյուրներով


ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոջալուում զանգվածային սպանդ կազմակերպելու գործում հայկական կողմին մեղադրելու ադրբեջանական քարոզչական մեքենայի սուտը կարելի է հերքել հենց իրենց աղբյուրներով: Նման համոզմունք է հայտնել ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` փետրվարի 26-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված Խոջալուի օպերացիային նվիրված հաղորդման ընթացքում: Ադրբեջանն ամբողջ թափով հուժկու քարոզչական տեղեկատվական հոսքեր է ուղղում միջազգային լսարանին` ակնկալելով որոշակի արդյունքներ: «Երեք համատեքստում պետք է տեսնել ամբողջ պատմությունը, որն Ադրբեջանն ամեն տարի «ձնագնդիե նման մեջտեղ է բերում եւ փորձում ինչ-որ դիվիդենտներ ակնկալել: Առաջին` այդ ամենը պետք է տեսնել տոտալիտար հասարակության եւ տոլալիտար պետության մշակույթի մեջ: Ադրբեջանն, անջատվելով Խորհրդային Միությունից, չդադարեց տոտալիտար լինել, ավելին` սկսեց այն ուժգնացնել: Այդ մշակույթի ծնունդն է նաեւ այս պատմությունըե,-մեկնաբանել է Հ.Դեմոյանը: Հաջորդ համատեքստն, ըստ նրա, Ադրբեջանի իշխանափոխության պատմությունն է, որում տեղավորվում է ոչ միայն Խոջալուն, այլեւ մարտական պատրաստություն չանցած հազարավոր զինվորականությունը, որն ուղղակի քշվում էր հայր Ալիեւի կողմից եւ որը ձմռան տարերքի զոհ դարձավ:  Պետք է դիտարկել նաեւ հակահայկականության համատեքստը. Խոջալուի ողջ պատմությունը միջազգային լսարանին է մատուցվում հակահայկական հիստերիայով: «Խոջալուի քարոզչության արտաքին կողմն ունի հստակ հակահայկական դրսեւորում, ներքին առումով այն օգտագործվում է կրկին անգամ իշխանափոխության սկզբունքով կամ ընտրությունների նախաշեմին: Ադրբեջանում Խոջալուի գործով հարուցված քրեական գործով անցնում են նաեւ նախկին իշխանությունները, այդ թվում` Այազ Մութալիբովը: Սա դարձել է գործիք Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ` ներկայում վտարանդի քաղաքական գործիչների վերադարձն ու մուտքն ադրբեջանական քաղաքական պայքարի մեջ բացառելու համարե,-նշել է նա: Հիշատակելով օտար աղբյուրները` Հ.Դեմոյանն ընդգծել է, որ հայկական զինուժը զգուշացրել էր օպերացիայի մասին. խաղաղ բնակչությանն այն հասանելի էր եղել բարձրախոսների միջոցով: «Ովքեր կարողացել էին, լքել էին քաղաքը, իսկ ովքեր չէին կարողացել, պատմել էին, որ իրենք անուշադրության են մատնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պետք է մեջբերեմ Խոջալուի քաղաքապետի խոսքերը` «Մեզ թողել էին բախտի քմահաճույքինեե,-նկատել է Հ.Դեմոյանը: Նա մեջբերել է նաեւ 1993թ-ին Բաքվում լույս տեսած «Хроника геноцидаե (Էլմիրա Ախունդովա) սկզբնաղբյուրի վկայությունը, ըստ որի` Աղդամի ուղղությամբ շարժվող ադրբեջանցիներին ու նրանց անվտանգությունն ապահովող հայկական զինուժին անակնկալ կերպով ռադիոկապի միջոցով սուտ տեղեկատվություն է հաղորդվել, որ նրանք շեղեն ճանապարհը դեպի Նախիջեւանիկ, իբրեւ թե այն արդեն գրավված է Աղդամից շարժվող ադրբեջանական զինված խմբավորումների կողմից: Հ.Դեմոյանի դիտարկմամբ` այդ ակնհայտ սուտ տեղեկատվությունը նպատակ է հետապնդել շեղել գաղթականների ընթացքը հայկական զինուժի կողմից ապահովված ճանապարհից եւ իրագործել Աղդամում մշակված իրենց ծրագիրը: Հ.Դեմոյանի դիտարկմամբ` ողջ ծրագրի գլխավոր նպատակն էր` առաջացնել բախում եւ սպանությունների ողջ սցենարը բարդել հայկական կողմի վրա: Նա մեջբերել է նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունները, ըստ որոնց` այդ ամենը կազմակերպվել էր իրեն վարկաբեկելու, հրաժարականի պատճառ ստեղծելու համար, որը եւ փաստվել է մարտի 6- ի իրադարձություններով, ինչին ձգտում էին ազգային ճակատի պարագլուխները եւ նրանց արտասահմանցի հովանավորները: Դրա մասին բարձրաձայնել են նաեւ խոջալեցիները: Ա.Մութալիբովի մեկ այլ հայտարարությամբ` «Ադրբեջանցիներին, հնարավոր է, իրոք սպանել են ադրբեջանական զորքերն` ինձ վարկաբեկելու համարե: Հ.Դեմոյանը որպես մեկ այլ կարեւոր աղբյուր հիշատակել է նաեւ Ա.Մութալիբովին շատ մոտ կանգնած Կիրիլ Ստոլյարովի «Распад: От Нагорного Карабаха до Беловежской пущиե աշխատությունը, որը մեջբերում է Կ.Ստոլյարովի ներկայությամբ Մութալիբովի բոլոր խոսակցությունները նախարարների հետ: Իսկ արբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաýաեւին Մութալիբովի զգուշացումը` «Դու պետք է լռես, այլապես քեզ մոտ առաջացած կասկածների համար կարող ես կյանքով փոխհատուցելե, իրականացավ: Չ. Մուստաýաեւն Աղդամի մոտակայքում առաջին անգամ` փետրվարի 29-ին, երկրորդ անգամ` մարտի 2-ին կատարել է նկարահանումներ, որոնք մի քանի օր անց ցուցադրվել են Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանում: Տեղանքը, որտեղ Մուստաýաեւը նկարահանել է, գտնվում էր Ժողճակատի զինված խմբավորումների վերահսկողության տակ, ինչը պարզ երեւում է կադրերում: Հունիսի 15-ին Մուստաýաեւը սպանվել է հերթական նկարահանումը կատարելու ընթացքում: Ի դեպ, մեկ հետաքրքրական դրվագ եւս` Մութալիբովը, երկու օրով վերադառնալով իշխանության, Ստոլյարովի ներկայությամբ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին եւ ասել` «Մի հովանավորեք Էլչիբեյին, նա մինչեւ ուղնուծուծը պանթյուրքիստ էե: Հ.Դեմոյանը շատ կարեւոր փաստ է համարում այն հանգամանքը, որ Մութալիբովն իր հարցազրույցներից մեկում մեջբերում է Արթուր Մկրտչյանի եւ Արմեն Իսագուլովի անկեղծ տարակուսանքը, երբ ինքը զանգահարում է նրանց` տեղեկանալու` ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Նա նաեւ մեջբերում է Ա.Իսագուլովի խոսքը` «Մենք էլ նույնիսկ ուտելիքի պաշար չունենք, բայց ստիպված ենք նրանց մաս հանելե: Հ.Դեմոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արբեջանական քարոզչամեքենան կոպիտ սխալ է գործել` իր հրապարակումներում թվերը չստուգելով. եթե 1992թ-ին հրապարակվել էր զոհերի 1234 թիվը (իբրեւ թե նրանց ինքնությունը պարզված էր), ապա երկու տարի անց «ինչ-որ հրաշքովե նրանցից 800-ը կենդանանում են: Հ.Դեմոյանը դա ադրբեջանական քարոզչության զավեշտալի պատմություներից է համարում` հիշատակելով նաեւ Լաչինում երեխաների համակենտրոնացման ճամբարի առկայության մասին առասպելը: «Չգիտես ինչեւ տասնհինգ տարի շարունակ այս երեխաները չեն հասունանումե,-նկատել է Հ.Դեմոյանը: Նա ուշագրավ է համարել նաեւ մեկ այլ փաստ` Մութալիբովի իշխանազրկումից հետո Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյան հայտարարել էր` «Մեր տղաները հասան դրանե: Հ. Դեմոյանը նշյալ փաստերը շարադրել է նաեւ քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանի հետ հեղինակած «Խոջալուի գործը. հատուկ թղթապանակե աշխատության մեջ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]