Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում հայկական Լոռի-Բերդի խաչքարի ցուցադրությունը կերկարաձգվի


ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում հայկական Լոռի-Բերդի խաչքարի ցուցադրությունը կերկարաձգվի: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում թույլատրեց Հայաստանի պատմության թանգարանի կողմից 2008թ. փետրվարի 16- ին համապատասխան մաքսային հայտարարագրով Նյու Յորք արտահանված այդ խաչքարի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր արտահանումե մաքսային ռեժիմը երկարաձգել մինչեւ 2014թ. փետրվարի 15-ը: Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, խաչքարը 12-րդ դարի է, բազալտե, դրա ապահովագրական արժեքը 3 մլն եվրո է: Որոշման ընդունումը պայմանավորված է հայկական ինքնատիպ մշակութային ժառանգությունը Նյու Յորքի համաշխարհային ճանաչում ունեցող Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում ժամանակավոր ցուցադրության միջոցով միջազգային հանրությանը մեկ տարուց ավելի ժամկետով ներկայացնելու անհրաժեշտությամբ: Մոտ 10 ամիս է` խաչքարը ցուցադրվում է թանգարանում եւ, ըստ «Նյու Յորք Թայմզե-ում, ինչպես նաեւ այլ պարբերականներում տպագրված հոդվածների, արդեն դառնում է նշանակալից երեւույթ այդ քաղաքում: «Աշխարհի բոլոր կողմերից բազմահազար այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալու ոչ միայն թանգարանի հավաքածուներին, այլեւ դիտելու հայ մշակութային ժառանգության այնպիսի մի հուշարձան, որը կարող է էական դեր ունենալ հայ մշակույթի հանրահռչակման գործում` ապահովելով հայ մշակույթի անընդմեջ առկայությունը համաշխարհային գանձարանումե,-ասաց Հ. Պողոսյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]