Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երեւանում կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մ. Փոլադյանի «Հայրենի ակնթարթներե խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): «ՀայԱրտե մշակութային կենտրոնում վաղը կբացվի բրազիլահայ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանի «Հայրենի ակնթարթներե խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մ. Փոլանդյանը, ներկայացվելու են Հայաստան կատարած այցելությունների ժամանակ արված 78 աշխատանքներ: Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեýերյանի խոսքով, այդ ստեղծագործությունները նրա սիրո արտահայտությունն են հայրենիքի նկատմամբ: Սեւ- սպիտակ եւ գունավոր նկարներում ներկայացված են Հայաստանի բնապատկերներ, դիմանկարներ: Ծնված լինելով Սան Պաուլոյում, լուսանկարիչը վաղ հասակից է սկսել զբաղվել լուսանկարչությամբ եւ բազմիցս մասնակցել է միջազգային ցուցահանդեսների: Մ. Փոլադյանը կազմակերպել է 22 անհատական եւ մասնակցել 26 խմբային լուսանկարների ցուցահանդեսների, նրա ստեղծագործությունները ներկայացվել են Գերմանիայում, Իտալիայում, Արգենտինայում եւ Բրազիլիայի շատ քաղաքներում: Լուսանկարչի աշխատանքներում իշխում է սեւն ու սպիտակը` որպես հիմնական շեշտադրումներից մեկը: «Ճիշտ է, այս ցուցահանդեսի հետ կապված աշխատանքները հապճեպ ստացվեցին, սակայն ես սովորաբար իմ աշխատանքը նախապես կազմակերպում եմ եւ ձգտում եմ իմ հոգեկան ներաշխարհը արտահայտել լուսանկարներումե,-ավելացրեց Մ. Փալանդյանը: Նա Հայաստանում է երկրորդ անգամ եւ հիացած է, որ հայրենի երկիրը զարգանում է: Մ. Փոլադյանը Հայաստանի արվեստագետների հետ շատ ծանոթ չէ, սակայն ուրախ կլինի, որ նրանք գան, տեսնեն իր աշխատանքները եւ գնահատեն դրանք: Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ, սակայն, եթե այցելուների թիվը մեծ լինի, այն կերկարաձգվի:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ