Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ս. Օհանյանը հանդիպում ունեցավ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ýակուլտետի ուսանողների եւ պրոýեսորադասախոսական կազմի հետ


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ýակուլտետ: Նախարարը հանդիպեց ýակուլտետի ուսանողներին եւ պրոýեսորադասախոսական կազմին: Կարեւորելով մանկավարժների դերը անկախ Հայաստանի կայացման գործում` նախարան ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է նոր պաշտոնում կրթության այդ օրրանն այցելելը: «Մանկավարժի մասնագիտությունը հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ ծնողները մանկավարժներ էին: Բանակը նույնպես նման է կրթական օջախի, այնտեղ նույնպես մշակվում են ուսումնական ծրագրեր, անցկացվում են դասեր, ստանում են համապատասխան կրթություն: Բանակի հրամանատարները, դրա համար, պետք է օժտված լինեն մանկավարժի հոգեբանությամբ եւ կուլտուրայովե,- ասաց Ս. Օհանյանը: Այդ առումով նա կարեւորեց 3 տարի առաջ բացված Ռազմական հոգեբանության եւ մանկավարժության ýակուլտետի դերը, որի պատրաստած մասնագետները մեծ ավանդ կունենա հայոց բանակի հետագա զարգացման գործում: «Ներկայիս հրամանատարական կազմը նույպես վերապատրաստվում է, նրանք սովորում են մանկավարժության եւ հոգեբանության հիմունքները, եւ դա վերաբերում է հատկապես ստորին հրամանատարությանը, որոնք անմիջապես շփվում են զինվորի հետ. հենց նրանք պետք է գտնեն դեպի զինվոր տանող ուղինե,- ավելացրեց նախարարը: Ս. Օհանյանը ուսանողներին ներկայացրեց Հայոց բանակի` որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավորի կազմավորման առանձնահատկությունները: Նա հիշեցրեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով այնպիսի հարեւաններ, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը, Հայաստանը պարտավոր է ունենալ հզոր բանակ, որը անշեղորեն շարժվում է բարեփոխումների եւ կատարելագործման ուղիով: «1992թ-ից, երբ կազմավորվեց Հայոց բանակը մինչեւ 2006թ-ը հիմնականում բանակի որակական առաջընթացի, ղեկավարման համակարգի կազմավորման եւ սպառազինության արդիականացման տարիներ էին, իսկ 2006թ-ից բանակում սկսվեցին իրականացվել լայնամասշտաբ բարեփոխումներ, քանզի կազմավորման գործընթացն ամբողջությամբ ավարտվել էրե,- ասաց Ս. Օհանյանը: Հայոց բանակի կազմավորումն առանձնահատուկ պայմաններում էր տեղի ունենում, երբ նախնական շրջանում դա իրականացվում էր մարտական գործողությունների հետ զուգահեռ, ինչը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում: «Մեր հաղթանակի կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ նաեւ այն, որ պատերազմի սկզբից բոլոր մարտական գործողությունները վարվում էին ռազմական գիտության պահանջներին համապատասխան, իսկ զորքերը չափազանց շարժունակ էին: Չի եղել ժամանակահատված եւ տարածաշրջան, որտեղ մեր զորքը կարողանար վերախմբավորում իրականացնելե,- ասաց Ս. Օհանյանը: Որպես ռազմական արվեստի տիրապետման օրինակ նախարարը հիշեցրեց Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան: Նա նկատեց, որ դեռ սկզբնական շրջանում բարձր հիմքերի վրա էին դրված ղեկավարման համակարգը, կապի համակարգը: «Մենք չէինք ժառանգել նախկին ԽՍՀՄ-ից մնացած կապի միջոցները, եւ ստիպված եղանք ստեղծել այն ինքներս: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք ունենալ մարտունակ, հզոր բանակ, որը ոչնչով չի զիջում աշխարհի հզորագույն բանակներին, որոնց կազմավորումը տեւել է երկար տարիներե,- ասաց Ս. Օհանյանը: Եզրափակելով` Ս. Օհանյանը հիշեցրեց, որ հայ ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով, սակայն լի է նաեւ սխալներով եւ դժբախտությամբ: «Վերլուծելով այդ ամենը ես հասկացա. վտանգի պահին մենք միասնական ենք, սակայն հաղթելուց հետո մենք մասնատվում ենք: Այնինչ պետք է լիարժեք օգտագործել խաղաղ պայմանները` ապագա վտանգներին դիմակայելու համարե,- ավելացրեց Ս. Օհանյանը: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը բուհի կողմից արժանացավ «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանիե մեդալի: Ս. Օհանյանը բուհին փոխանցեց իր հուշանվերները

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]