Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ա.Աշոտյան. «Եթե Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայմաններ չի դնում, դրա իրավունքն ուրիշ ոչ ոք չունիե


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ թելադրելը նշանակում է չցանկանալ, որ երկրների հարաբերությունները բարելավվեն: «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ. հնարավոր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւե խորագրով համաժողովի ընթացքում այսօր նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով` եթե Հայաստանը նախապայմաններ չի դնում, դրա իրավունքն ուրիշ ոչ ոք չունի, իսկ Հայաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների: «Աշխարհաքաղաքական եռանկյունիները հարաբերություններում մերժելի են. երրորդ կողմը միշտ ավելորդ է` առավել եւս նման շատ լուրջ հարաբերությունների մեջ: Պետք է խոսել իրար հետ եւ իրար համար. պետք է գտնել ընդհանուր հարթակե,- համոզված է պատգամավորը: Կայունությունն ու խաղաղությունը, տնտեսական համագործակցությունն ու ինտեգրացիան, բնապհպանությունը, մշակութային արժեքների պահպանությունը, ժողովրդավարության զարգացումը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարը, թմրամոլության եւ թրաýիքինգի դեմ պայքարը այն հարթություններն են, որտեղ կարող է համագործակցություն ծավալվել: Ա.Աշոտյանի խոսքերով` երկու երկրների բարի ցանկություների եւ դիվանագիտական ձեւակերպումների շրջանակը թույլ է տալիս համադրել հայտարարվող շահերը, իսկ իրական շահերը բախվում են: Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն անհամաչափ են, քանի որ «Թուրքիան ուղղակի է պետք Հայաստանին` որպես կայուն զարգացող եւ բարյացակամ հարեւան, իսկ Թուրքիային Հայաստանը պետք է, քանի որ դրա մասին խոսում են ավելի հզոր տերություններե: «Մենք ինքներս ենք շահագրգռված այդ հարաբերություններում, իսկ Թուրքիային երբեմն պարտադրում են: Մեր հարաբերություններում կան նաեւ այլ շահագրգիռ կողմեր. դա լոկ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների հարաբերությունների խնդիրը չէ, եթե այդպես լիներ, գուցե, ավելի արագ եւ հեշտ կլուծվեր այդ կնճռոտ հարցըե,-նկատեց Ա.Աշոտյանը: Երկու պետություններն ունեն ներքին խնդիրներ, եւ այդ հանգամանքը եւս հարաբերությունների նորմալացումը դարձնում է դժվարին: Բանախոսի դիտարկմամբ` Հայաստանի համար գլոբալ եւ տարածաշրջանային շահեր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, հաղորդակցության բաց ուղիները, տարածաշրջանային համագործակցությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Թուրքիայի պարագայում հայտարարվող շահերի շարքում է Եվրամիության անդամակցությունը, տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ձգտելու խնդիրը, երկրի ամբողջականությունը եւ թուրքական միասնականությունը: Նա ակնհայտ է համարում, որ առաջնային շահերի անհամատեղելիություն կա` թուրքական միասնականության շահի պատճառով Թուրքիան չի կարող հանդուրժել Հայաստանի հետ հարաբերություններ` ԼՂ հիմնահարցի առկայության պարագայում: Տարածքային կորստի ուրվականն ունենալով` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ: Եղեռնի հարցը, սակայն, ըստ նրա, տարբեր գերտերությունների կողմից օգտագործվում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամությանը դանդաղացնելու համար: Լավատեսորեն ապագային նայելուն խոչընդոտում են երբեմն «երրորդ կողմի ձեռքերով հակադրվող տարածքային շահերըե: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում դրական ազդեցություն, ըստ Ա.Աշոտյանի, ունի ԱՄՆ-ը. թուրքական կողմի անհանդուրժողականությունը, վտանգը Հայաստանի հանդեպ կարեւորում է ռուսական բանակի գործոնը: Անհայտ է, որ այնքան ժամանակ, քանի դեռ չկա անվտանգության երաշխիք, Հայաստանի համար կարեւորվում է ռուսական բանակը, այդքան ժամանակ ԱՄՆ- ը ստիպված է հանդուրժում այդ ամենը, ուստի շախահրգիռ են, որ հայ-թուրքական սահմանի լարվածությունը նվազի, եւ տարիներ հետո, երբ Թուրքիան չլինի վտանգ Հայաստանի համար, խնդիր բարձրանա ռուսական բանակի պիտանելիության մասին: Շահագրգիռ է նաեւ ԵՄ-ն. «ԵՄ-Թուրքիա բանակցությունների սերիալում հայկական սցենարը երբեմն բացվում է, որով գնում են որոշակի զարգացումներե: Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նրա դիտարկմամբ, խանդով նայում է Իրանը, որն այնքան շահագրգիռ չէ դրանց բարելավմամբ, խանդով է վերաբերվում Վրաստանը: Հարաբերությունների նորմալացումը որպես վտանգ իրենց շահերին դիտարկում են Ադրբեջանը, որի պատճառով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կնճիռն այս պահին հարթվելու միտում չունի, եւ Ռուսաստանը, որն ունի մեծ ազդեցություն Թուրքիայում, տնտեսական ներդրումներ` չնայած որեւէ քայլ չի կատարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար` օգտագործելով իր ունեցած կապերը Թուրքիայի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների համար լավագույն հարթակ կարող է հադիսանալ Եվրոպական միությունը: «Պետք է կարեւորել գործընթացը, բայց ձգտել արդյունքի. նամակագրությունները, հասարակական շփումները` երբեմն ինտենսիվ, երբեմն թուլացող, շատ կարեւոր են, բայց արդյունքն առ այսօր շատ փոքր է, քանի որ պաշտոնական հարաբերությունների վրա այն չի անդրադառնումե,-ասաց պատգամավորը: ԵՊՀ Քաղաքակրթության եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե Թուրքիային ձեռնտու չէ հարաբերություններում լարվածության թուլացումը, քանի որ այն ձգտում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղացողի դեր ստանձնել, իսկ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կտրուկ ազդեցության հնարավորությունից Թուրքիային կզրկի, Ստամբուլի` Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբան Դիպա Նիգար Գոկսելը չհամաձայնեց: Նրա կարծիքով` Հայաստանի հետ լարվածությունը Թուրիքային խանգարում է տարածաշրջանային դերակատար լինելուց: Բացի այդ, երկու երկրների միջեւ լարվածությունը թույլ է տալիս երրորդ կողմերին ներգրավվել, որն իրականում անհրաժեշտ չէ: Երկու կողմն էլ բարի կամքի դրեւորում է ցուցաբերում հարաբերությունների նորմալացման հարցում, բայց գործն առաջ չի գնում: Երկու երկրներն էլ ունեն ներքին խնդիրներ, որոնք լուծում են պահանջում. դրանից հետո միայն, գուցե, երկրները պատրաստ լինեն հարաբերությունների բարելավման: Նրա կարծիքով` Եվրամիությունն անուղղակիորեն կարեւոր դեր է խաղում, քանի որ ԵՄ-ի հետ ինտագրվելու ճանապարհին Թուրիքան դառնում է ավելի ժողովրդավարական, ավելի բաց երկիր: Նա չի կիսում այն տեսակետը, որ Եվրոպան կստիպի Թուրքիային հարաբերությունները նորմալացնել Հայաստանի հետ, ԵՄ-ն միայն անուղղակի է ազդում: Համաժողովը հրավիրվել էր «Եվրասիա համագործակցությունե հիմնադրամի, Գլոբալիզացիայի եւ տարածքային համագործակցության վերլուծական կենտրոնի համատեղ ջանքներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ýինանսական աջակցությամբ: Համաժողովի ընթացքում երկու երկրների տարածաշրջանային եւ գլոբալ շահերի վերաբերյալ իրենց դիտարկումները ներակայացրեցին նաեւ Թուրքիայի Լրբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեմ Թոկերը, «Արիե շարժման խորհրդի անդամ Արդա Բաթուն, այլք:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]