Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Երեւանի Մոսկովյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատման վայրում տեղադրվեց Վ. Սարոյանի արձանը


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ երեւանցիների մասնակցությամբ այսօր Երեւանի Մոսկովյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատման վայրում հանդիսավորությամբ բացվեց հայազգի ականավոր գրող Վիլյամ Սարոյանի 3մ 20սմ բարձրություն ունեցող պղնձաձույլ արձանը, որի հեղինակն է հայտնի քանդակագործ Դավիթ Երեւանցին: Բրոնզե արձանը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկան հասակում: Հուշարձանային կոմպոզիցիայի ամբողջական տեսքն ապահովելու համար աշխատանքներին մասնակցել են նաեւ ճարտարապետներ Լեւոն Իգիթյանը եւ Ռուբեն Հասրաթյանը: Վ. Սարոյանի արձանի ստեղծման նախաձեռնությունը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայիե նախագահ Ռաýայել Հովհաննիսյանինն է: Նախագիծն իրականացնելու համար «Համահայկական աշխարհագրական ասոցիացիանե կազմակերպել էր համահայկական հանգանակություն, որին մասնակցել են տարբեր գործարարներ, մշակութային գործիչներ, հիմնադրամներ, կազմակերպություններ եւ անհատներ: Աշխատանքային ողջ գործընթացին գործուն աջակցություն է ցուցաբերել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ով ՀՀ վարչապետ եղած ժամանակ ղեկավարել է Վ. Սարոյանի 100- ամյակին նվիրված պետական հանձնաժողովը: Քանդակագործն անձամբ ծանոթ է եղել Վ. Սարոյանին, բազմիցս մտերմիկ, հետաքրքիր զրույցներ ունեցել նրա հետ: «Բրոնզե արձանը, որը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկան հասակում, հաղորդում է հենց սարոյանական խառնվածքըե,- ասաց Դ. Երեւանցին: Նրա խոսքով, հուշարձանի մեջ` իր հնարավորությունների սահմաններում, փորձել է ներդնել Սարոյանի մարդկային կերպարն` իր պարզունակությամբ եւ օժտվածությամբ: «Չնայած ապրել է ԱՄՆ-ում, սակայն եղել է հայ մշակույթի դեմքերից մեկը: Նա իր տառապանքն ու սերն է հաղորդել սեփական աշխատանքներում: Կարողացել է գտնել աշխարհի բանալին, որով էլ հաստատել է իր տեղը` որպես հայ մեծ գրողե,- նշեց քանդակագործը: Ըստ նրա, ինքը սիրում է Սարոյանի բոլոր ստեղծագործությունները եւ հպարտ է, որ իրեն է վստահվել կերտել մի մարդու արձան, ով երբեք չի մոռացել սեփական ծագումն ու ազգությունը: Մշակույթի նախարար Հ. Պողոսյանի խոսքով, այսօր տոն է եւ այս հոբելյանական տարին, որը հռչակված է որպես սարոյանական, «շատ արժանավայել ենք ավարտումե: «Կարեւոր է, որ քաղաքի այս պատվավոր հատվածում, որտեղ տեղակայված են հայ ազգի մեծությունները` Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Սայաթ- Նովա, Ալեքսանդր Թամանյան, տեղադրվում է նաեւ Վ. Սարոյանի հուշարձանը: Քաղաքում իր հայացքի ներքո Վ. Սարոյանի հուշարձանն ունենալը շատ կարեւոր է, քանի որ նա իր բարությամբ յուրաքանչյուր առավոտ պետք է բացի երեւանցու օրը: Յուրաքանչյուր մարդու համար, ով այստեղով անցնելու է, կամա, թե ակամա, Սարոյանի բարի հայացքով լիցքաթափվելու եւ լցվելու է սարոյանական բարությամբե,- նշեց Հ. Պողոսյանը: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց, որ անսահման սեր է զգում դեպի մեր մեծ հայը` Վ. Սարոյանը: Հուշարձանի պատրաստման աշխատանքները տեւել են մեկ տարի, եղել են դժվարություններ եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ, սակայն դրանք պատվով են հաղթահարվել: «Մեզ բոլորիս միավորում էր վերաբերմունքը դեպի Վ. Սարոյանը: Հեղինակ Դ. Երեւանցին իր աշխատանքներով դարձել է երեւույթ, եւ մենք` ճարտարապետներս, ուրախ ենք նրա հետ համագործակցելու համար: Հուշարձանի գնահատականը կտա հասարակ երեւանցինե,- նշեց ճարտարապետը: Նշենք, որ սկսզբնական փուլում կերտվել է մեկ մետր բարձրությամբ գիպսե արձան, որը հետագայում տեղափոխվել է Չեխիա: Արդեն Պրահայի արվեստի ակադեմիայի արվեստանոցում երկու ամսվա ընթացքում պատրաստվել է արձանի 3մ 20 սմ բարձությամբ գիպսե տարբերակը, որն այնուհետեւ տեղափոխվել է չեխական Վռհաբի քաղաք, որտեղի հանրահայտ ձուլարանում էլ կատարվել են ձուլման աշխատանքները: Արդեն պատրաստի արձանը տեղափոխվել է üրանկýուրտ, որտեղից էլ` Հայաստան:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ