Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան նշում է 15-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան (ՀՃԱ) նշում է ստեղծման 15-ամյակը, ինչի կապակցությամբ Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում այսօր հրավիրվել էր հանդիսավոր նիստ: Որպես հասարակական եւ ինքնավար կազմակերպություն, ակադեմիան ստեղծվել է ԽՍՀՄ ինժեներական ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա, որը ներկայումս Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի կոլեկտիվ անդամ է: Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի խոսքով, 15 տարի առաջ առանձին ակադեմիա հիմնելու նախաձեռնությունը եղել է մի շարք ինժեներ- ակադեմիկոսների մոտ, ովքեր համախմբելով իրենց գործընկերներին՝ ստեղծել են գիտական մի հաստատություն, որը հետագայում կմշակի գիտական զանազան ծրագրեր, կմասնակցի հանրապետության տարբեր ոլորտներում իր ներդրումային համակարգերով: «Ցավալին միայն այն է, որ այսօր այդ ակադեմիայի անդամները բոլորը տարիքով են, սպիտակահեր, երիտասարդ կադրեր գրեթե չկան: Սա է մեզ մտահոգող խնդիրըե,- ասաց նա: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանի ներկայցմամբ, կազմակերպությունում ընդգրկված են տեխնիկական տարբեր ուղղությունների 260 առաջատար գիտնականներ, այդ թվում՝ գիտությունների 87 դոկտորներ, 105 թեկանծուներ: Ակադեմիայի անդամների շարքերում են նաեւ 8 ակադեմիկոսներ եւ ՀՀ ԳԱԱ 3 թղթակից -անդամներ: Ակադեմիայի մի շարք անդամներ տարբեր ժամանակներում արժանացել են ՀՀ, ՌԴ պատվավոր կոչումների՝ «վաստակավոր ինժեներե, «վաստակավոր շինարարե եւ այլն: Այն մասնաճյուղեր ունի Շիրակի եւ Լոռու մարզերում, Լեռնային Ղարաբաղում եւ Կալիýոռնիայում: Իր գործունեության ընթացքում ՀՃԱ-ն բազմաթիվ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել հանրապետությունում քիմիական արդյունաբերության զարգացման, օգտակար հանածոների հետազոտման, էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, սեյսմակայուն շինարարության եւ ալ բնագավառների ուղղությամբ: Հաստատությունը սերտ համագործակցում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, նախարարությունների, պետական տարբեր մարմինների, բուհերի եւ մասնվորապես ՀՊՃՀ-ի հետ: Ակադեմիայի նախաձեռնությամբ կազմակերպվում են գիտատեխնիկական տարեկան գիտաժողովներ ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների համար: Կատարված բազմաթիվ հետազոտություններ, դրանց արդյունքներ արդեն ներդրված են հանրապետության ýինանսական եւ բանկային համակարգերում, էներգետիկայի, քիմիայի, սննդի արդյունաբերության բնագավառներում: Ակադեմիայի 15-ամյակի առթիվ անդամներին շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ վարչապետ Տգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]