Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Հայաստանի «Այասե ծովային հետազոտությունների ակումբն ավարտել է Կարիբյան ծով կատարած արշավը


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Հայաստանի «Այասե ծովային հետազոտությունների ակումբն ավարտել է Կարիբյան ծով կատարած արշավը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ակումբի նախագահ Կարեն Բալայանը, ծովում կատարած աշխատանքների նպատակն է գտնել 1698թ-ին Հնդկական օվկիանոսում ծովահեն Ուիլիամ Կիդդի կողմից թալանված հայկական նավի մնացորդները: «Աշխատանքներն ավարտվել են հաջողությամբ, ծովից դուրս ենք բերել այդ նավի որոշ մնացորդներ, որոնք հետագայում կուսումնասիրվենե,-ասաց Կ. Բալայանը: Չորս ամիս տեւած աշխատանքների ամբողջ ընթացքը նկարահանվել է եւ առաջիկայում ýիլմը կներկայացվի հանրությանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ