1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նշվեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման 10-րդ տարեդարձը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մխիթարյան): Այսօր հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի կազմավորման 10-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նրա առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ վարչությունների, բաժինների, բանակային կորպուսի հրամանատարները, ԶՈՒ վետերանները, հյուրեր: Ինչպես նշեց Ս.Օհանյանը, յուրաքանչյուր զինվորական կառույցի կազմավորման տարեդարձի նշման հիմքում ընկած է բանակային ավանդույթին հավատարմության եւ ընկերության զարգացման սկզբունքը: «Ինձ համար առանձնակի նշանակություն ունի 5- րդ բանակային կորպուսի յուրաքանչյուր տարեդարձ, որովհետեւ ես ինքս կանգնած եմ եղել կորպուսի կազմավորման ակունքներում եւ կարող եմ փաստել, որ բանակային կորպուսը եւ նրան ենթակա զորամասերը բավականին մեծ եւ փառավոր ճանապարհ են անցել թե արցախյան գոյապայքարի, հայկական ազգային ազատագրական շարժման, Արցախի եւ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության, թե հետագայում բանակաշինության ընթացքում որակական փոփոխությունների ու բանակի մարտունակության ամրապնդման գործումե: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Անդրանիկ Մակարյանը կարեւորեց զինվորական ավանդույթների, կարգուկանոնի դերը` նշելով, որ ոչ մի զորամաս, ոչ մի զինված ուժ անկախ զինվածության հագեցածությունից չի կարող լինել մարտունակ, եթե չունենա զինվորական բարձր կարգապահություն եւ զենքին ու զինամթերքին տիրապետելու արվեստ: Ս. Օհանյանը ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ծառայությունների համար, ինչպես նաեւ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ անձնակազմի մի շարք աշխատողների պարգեւատրեց Վազգեն Սարգսյան, Ծովակալ Իսակով մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Կորպուսի կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ-ում ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները: Տոնական հանդիսությունը եզրափակվեց 5-րդ բանակային կորպուսի հանդիսավոր քայլերթով: Նշենք, որ 5-րդ բանակային կորպուսի կազմավորման եւ կայացման գործում մեծ ավանդ է ունեցել կորպուսի առաջին հրամանատար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, կորպուսի հրամանատարներ Հայկազ Բաղմանյանը, Վալերի Գրիգորյանը: Կորպուսի կազմի մեջ ընդգրկված զորամասերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: «Մարտական խաչե առաջին աստիճանի շքանշանակիր, 89-րդ հայկական, «Թամանյանիե անվան 4-րդ հատուկ հրաձգային գունդը արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերից մասնակցել է մարտական գործողություններին եւ դարձել հայկական կանոնավոր բանակի կորիզը: Անդրանիկ Օզանյանի անվան 545-րդ մոտոհրաձգային գունդն իր պատմությունը նույնպես սկսել է արցախյան հերոսամարտից եւ այժմ էլ հայկական բանակի լավագույն զորամասերից մեկն է: Կորպուսը մասնակցել եւ բարձր արդյունք է արձանագրել «Ռուբեժ-2008ե զորավարժությունների ընթացքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]