1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ներկայացվեցին Արտո Յարալյանի երբեք չցուցադրված նկարները


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում այսօր բացվեց Արտո Յարալյանի նկարների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրեց նկարչի կինը` Անետա Ասատրյանը, 10 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է, որ Երեւանում ցուցադրվում են հանգուցյալ արվեստագետի ստեղծագործությունները: Նկարչի 65-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են 1970-ից մինչեւ 2004թ-ը ստեղծված նրա աշխատանքներից: Նկարչի կնոջ խոսքով, Ա. Յարալյանի ոգեշնչման աղբյուրը հիմնականում եղել է կինը: «Երեւի Արտոն յուրացրել էր «մեծերիե այն խոսքը, որ ամեն գեղեցիկ կնոջ մեջ է, դրա համար էլ նրա նկարներում գերիշխում են կնոջ պատկերները, տարբեր տրամադրություններովե,- նշեց նա: Ա. Ասատրյանը նաեւ նշեց, որ իրենց երկու դուստրերը շարունակում են իրենց հոր գործը, երկու նկարչուհիները` Անուշ եւ Արփի Յարալյանները ապրում եւ աշխատում են Վիլնյուս քաղաքում: Վիլնյուսում նրանք բացել են Արտո Յարալյանի անվան պատկերասրահ, որտեղ էլ ցուցադրվում են նրա աշխատանքները: Իսկ այս ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, Անուշ Յարալյանի հավաստիացմամբ, ցուցադրվում են առաջին անգամ: 49 նկարներն այստեղ կցուցադրվեն մեկ շաբաթ: «Մենք կցանկանայինք նկարները թողնել Հայաստանում, բայց այստեղ կթողնենք միայն մի քանիսըե,- ասաց Ա. Յարալյանը: Նկարչուհիները նպատակ ունեն հայ արվեստագետներին հրավիրել Վիլնյուս, այնտեղ հայ արվեստը ներկայացնելու նպատակով: Իսկ իրենք վերջին անգամ իրենց աշխատանքները Հայաստանում ներկայացրել են իրենց հոր նկարների հետ` 10 տարի առաջ: Արտո Յարալյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Վիլնյուսում, Բեռլինում, Շվեդիայում, Մոսկվայում եւ մի շարք այլ քաղաքների թանգարաններում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]