Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Էջմիածնում բացվել է գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի նկարների ցուցահանդեսը


ԱՐՄԱՎԻՐ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանում բացվել է էջմիածնեցի գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված նկարչի 50- ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված են 50 աշխատանքներ` գեղանկար, գրաýիկա: Թանգարանի տնօրեն, նկարիչ Հարություն Հարությունյանի կարծիքով Պարսամյանն իր արմատներով կառչած է հայրենիքին, որի հանդեպ ունեցած մեծ սերն է արտահայտված նրա աշխատանքներում: Նկարիչն ստեղծագործում է ավելի քան 24 տարի, որից միայն 14-ը` հայրենիքից դուրս: Գ. Պարսամյանը մասնակցել է 30 անհատական եւ խմբային ցուցահանդեսների, իսկ Էջմիածնում առաջին ցուցադրությունը կազմակերպել է 1993 թվականին, որից մեկ տարի անց մեկնել է, եւ մինչ օրս բնակվում է Լեհաստանում: Ցուցահանդեսը կտեւի մինրեւ հոկտեմբերի 15-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ