Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կուսումնասիրի Հայաստանի ապակու շուկան


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2006 թ-ին ապակու ապրանքային շուկայում գործել է 27 տնտեսվարող սուբյեկտ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմիներ Ուդումյանը, հանձնաժողովին տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվությամբ, շուկայի ծավալը կազմել է 1 մլն 194 հազ.105,5 քմ, ներկրման ընդհանուր ծավալը եղել է 1 մլն 117 հազ. 522,5 քմ: Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Գապէքսե ընկերությունըե` 36,5 տոկոս, «Շինարարե-ը` 25,3 եւ «Ալիսա եւ Արմանեը` 20,7 տոկոս մասնաբաժիններով: «Գապէքսե ընկերությունն իրացման ծավալներով գրավում է շուկայի ավելի քան մեկ երրորդը, հետեւաբար, հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել այդ ընկերությանը համարել գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել գերիշխողների գրանցամատյանում: Նիստի ընթացքում անբարեխիղճ մրցակցության փաստի մասին գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի հայտարարության հիման վրա հանձնաժողովը տեղում վարույթ է հարուցել եւ որոշել է ստուգումներ իրականացնել շուկայի մասնակից առավել խոշոր երեք ընկերությունների ներկայացրած տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]