Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Օծվել է Նորատուս համայնքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին


ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 30-ին օծվել է Գեղարքունիքի Նորատուս համայնքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Գեղարքունիքի թեմի մամլո դիվանից, համայնքի բնակիչների համատեղ ջանքերով այս տարի կատարվել են եկեղեցու մասնակի նորոգություններ: Օծման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետը, ՀՀ դատախազության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլ հյուրեր: Արարողությանը հետեւել է ժողովրդական տոնախմբություն` ժողովրդական եւ հոգեւոր երգերի, ազգային-ավանդական պարերի կատարմամբ, ներկայացումներով: Նշենք, որ եկեղեցին կառուցվել է IX դարում, հետագայում եկեղեցու հյուսիսային եւ հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ: Համաձայն Սիմեոն կաթողիկոսի` այն կոչվել է Դափուց վանք եւ եղել է կուսանոց:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ