Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկարայում կայացած 3-րդ միջազգային սիմպոզիումին ցուցադրվել է Հայկ Թոքմաջյանի «Սպիտակ ձիե քանդակը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Անկարայում սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 20-ը կայացած 3-րդ միջազգային սիմպոզիումին ցուցադրվել է քանդակակագործ Հայկ Թոքմաջյանի «Սպիտակ ձիե ստեղծագործությունը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հ. Թոքմաջյանը, Թուրքիայի կողմից սա առաջին պաշտոնական հրավերն էր Հայաստանին նման միջոցառման մասնակցելու համար: Սիմպոզիումին մասնակցել են 7 երկրների 12 ներկայացուցիչներ: Հայտ էր ներկայացվել աշխարհի 130 երկրից, սակայն ընտրվել էր 6-ը` Հայաստանը, Բուլղարիան, Իտալիան, Ճապոնիան, Վրաստանը, Թայվանը: Թուրքիայից մասնակցել են 6 քանդակագործներ: Մասնակցության համար Հ. Թոքմաջյանն էսքիզներ էր ուղարկել, ինչը եւ հավանության էր արժանացել: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հաճետեպե համալսարանի արվեստի բաժինը: Այն համարվում է Թուրքիայի լավագույն 10 համալսարաններից մեկը, որի տարածքում էլ մեկ ամիս շարունակ ապրել եւ ստեղծագործել են քանդակագործները: Բոլոր մասնակիցներն աշխատանքները կերտել են մարմարից: «Սպիտակ ձինե ունի 2,5 մետր բարձրություն եւ նույքան լայնություն: «Վերաբերմունքը շատ լավ էր, ամեն ինչ անում էին, որպեսզի ստեղծագործական հաճելի մթնոլորտ լինի եւ աշխատանքները բուռն կերպով ընթանանե,-ավելացրեց Հ. Թոքմաջյանը: Նրա խոսքով, սա մեծ հնարավորություն է մեկ անգամ եւս ծանոթացնելու հայկական մշակույթին, քանդակագործությանը: «Առաջին իսկ օրվանից ստեղծագործությունը զարմանքով եւ հիացմունքով ընկալվեց: Փակման արարողության ժամանակ շատերը ցանկություն էին հայտնել այն տեղադրել իրենց աշխատավայրի մոտե,- ասաց Հ. Թոքմաջյանը: Բոլոր քանդակագործների ստեղծագործություններն առայժմ գտնվում են համալսարանի տարածքում, սակայն առաջիկայում կտեղադրվեն Անկարայի կենտրոնական հատվածում: Հ. Թոքմաջյանը տեղեկացրեց, որ թուրք արվեստագետների հետ խոսվել է արվեստի զարգացման եւ հետագա համագործակցության վերաբերյալ: Ցուցահանդեսի ýինանսական ծախսերը բացառապես հոգացել են կազմակերպիչները: Հ. Թոքմաջյանն առաջիկայում հայ արվեստասերներին կներկայանա անհատական ցուցահանդեսով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]