Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշտարակում կտեղադրվի Ներսես Աշտարակեցու արձանը


ԱՇՏԱՐԱԿ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդեւան Գրիգորյան): Աշտարակում մինչեւ տարեվերջ կտեղադրվի կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հուշարձանը: Այն տեղ կգտնի իր իսկ անունը կրող գլխավոր հրապարակում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի հանդիպման ժամանակ: Մրցույթի եւ գեղարվեստական խորհրդի քննարկումների արդյունքում հաստատվել է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի նախագիծը, համաձայն որի` արձանն ունենալու է 4,5 մետր բարձրություն: Ծրագիրն ամբողջությամբ գնահատվում է 12 մլն 750 հազար դրամ, որից 9 մլն 25 հազարը կաթողիկոսի օրհնությամբ ստացվել է Մայր Աթոռից, իսկ մնացած գումարը հատկացնում է քաղաքապետարանը: Տարածքը, որտեղ նախատեսվում է տեղադրել հուշարձանը, բարեկարգվելու է: Կառուցվելու է նաեւ փոքրիկ պուրակ: Այն ոչ միայն իբրեւ զբոսավայր կծառայի, այլեւ տարիների հետ կհարստանա անվանի աշտարակցիների նորակերտ հուշարձաններով: Արձանի բացումը նախատեսվում է կատարել հոկտեմբերին, երբ կկազմակերպվի «Աշտարակի օրե տոնակատարությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]