Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աղստեւ եւ Դեբեդ գետերում ձկների կենսապայմանները տարեցտարի վատանում են


ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարվել է Աղստեւ եւ Դեբեդ գետերի ձկնաբանական հետազոտություն, որի արդյունքում ձեռք է բերվել ձկների տարածվածության, մանրաձկան եւ հասունների կուտակման վայրերի, տարբեր ձկնատեսակների փոխհարաբերությունների մասին տեղեկատվություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ թեպետ գետերում, ընդհանուր առմամբ, աճել է ձկների տեսակային բազմազանությունը, այնուամենայնիվ, դրանց կենսապայմանները տարեցտարի վատանում են: Բնական վերարտադրության ընթացքը գետերում խախտվում է արդյունաբերական, գյուղատնտեսական եւ կենցաղային հոսքաջրերով ջրերի աղտոտվածության, գետերում հիդրոկառույցների առկայության հետեւանքով: Դեբեդ եւ Քուռ գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանները խոչընդոտում են գաղթող ձկների մուտքը Դեբեդի համակարգ: Ընդ որում, այս ձկնատեսակների մուտքը Ձորագետ արգելափակված է ամբողջությամբ, իսկ Փամբակ գետ բարձրացող ձկնատեսակների քանակը տարեցտարի կրճատվում է: Հետազոտությունների ընթացքում Դեբեդ գետում եւ ավազանի լճակներում հայտնաբերվել է վեց ձկնատեսակ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ: Աղստեւ գետում հայտնաբերվել է ինը ձկնատեսակ: Հետազոտությունը կատարվել է անցած տարի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]