Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդգար Հիլզենրաթ. «Միջազգային հանրությունը եւ Թուրքիան պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունըե


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթը (ծագումով` հրեա) Երեւանում է եւ արդեն ստացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մրցանակը «Վերջին մտքի հեքիաթըե գրքի համար: Վեպը 1915թ-ի Մեծ եղեռնի պատմությունն է, որը հեղինակը գրել է 20 տարվա ուսումնասիրություններից, եղեռնը վերապրածների հետ հանդիպումներից, Անի, Վան այցելելուց եւ Անատոլիայի սպանդի ճանապարհն անցնելուց հետո: Է. Հիլզենրաթն «Արմենպրեսե-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուրախ է մրցանակի եւ բարձր գնահատականի արժանանալու համար, թեեւ գիրքը գրել է ոչ թե մրցանակի համար, այլ որպեսզի ողջ աշխարհին բարձրաձայն ասի տեղի ունեցածի մասին: Հայոց ցեղասպանության թեման, ըստ նրա, արդիական է, եւ որքան շատ դրա մասին խոսվի, այնքան մեծ կլինի միջազգային ճանաչման հնարավորությունը: «Միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ առանց դրա Թուրքիան չի կարող լիարժեք անդամ դառնալ Եվրամիությանըե,-ասաց գրողը: Նրա խոսքերով` Թուրքիայում եւս որոշ դրական տեղաշարժեր ճանաչման հարցի առնչությամբ առկա են, այդ երկիրն այլընտրանք չունի եւ պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գիրքը լույս է տեսել 11 լեզուներով` գերմաներեն, հայերեն, անգլերեն, ýրանսերեն, իտալերեն, հոլանդերեն, հունարեն, լեհերեն, չեխերեն, ռուսերեն, թուրքերեն: Գրողն իր «Վերջին կայարանե գրքում, որը հունիսին է լույս տեսնելու, կրկին պատմել է հայերի մասին: Է.Հիլզենրաթն ասաց, որ ուրախ է երկրորդ անգամ Հայաստանում գտնվելու համար, բայց շատ է ցավում ինքնաթիռի վթարի կապակցությամբ եւ վշտակցում է հայ ժողովրդին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]