1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռ. Սիմոնս. «ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերըե


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն հույս ունի, որ բանակցող կողմերը կգան երկկողմ ընդունելի համաձայնության: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Այսպիսի հայտարարություն արեց երկօրյա այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն այսօր ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հրավիրած ասուլիսում: Ռ. Սիմոնսի խոսքերով` ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու համար նախ անհրաժեշտ է, որ կողմերը հանգեն փոխադարձ ընդունելի լուծման, ապա միայն քննարկվի, թե ինչ խաղաղարար ուժեր են պետք այդ տարածքում եւ որ կազմակերպությունը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար: ԵԱՀԿ-ն ունի հատուկ խումբ, որն ուսումնասիրում է խաղաղարար ուժերի տեղակայման անհրաժեշտությունն ու կողմերի կարիքները, սակայն ՆԱՏՕ-ն, ըստ Ռ. Սիմոնսի, դեռեւս չի առաջարկում իր ուժերը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշի առաջարկին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ԽՎ-ի գարնանային նստաշրջանում մասնակցության շրջանակներում քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Ռ. Սիմոնսը նշեց, որ վեհաժողովը եւս ներգրավված չէ բանակցություններում, սակայն այն անկախ կառույց է եւ կարող է առաջարկել իր աջակցությունը: ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը եւս ողջունում է նման նախաձեռնությունները, սակայն այս անգամ ՀՀ նախագահը չի կարող մասնակցել վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին, քանի որ այդ օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ այդ երեք երկրների բարձրաստճան պաշտոնյաների` Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի, üրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերի տնօրեն Ստանիսլաս դը Լաբուլեի եւ ԱՄՆ- ի պետքարտուղարի օգնական Դենիել üրիդի այցելությունը Հայաստան:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]