Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի Կարմրաքար գյուղի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է մինչ օրս անհայտ երկու հնավայր


ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նազիկ Ասատրյան): Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի տարածքում նախորդ տարի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մինչ օրս անհայտ երկու հնավայր: Առաջինը բացվել է գյուղի գերեզմանոցի տարածքում, որի մշակութային շերտի գտածոները վկայում են այնտեղ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրի մասին, իսկ երկրորդը` կիսավեր դամբարան է` իր մարդաբանական նյութերով` թաղման ծես, ուղեկցող նյութեր, աշխատանքային գործիքներ: Այն թվագրված է մ.թ.ա. 6-5-րդ դ.դ. եւ բացվել է շինարարական աշխատանքների արդյունքում: ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության տվյալներով` Հայկաձորի քարանձավների պեղումների ժամանակ բացվել են պատեր, թոնիրներ, բուխարի, գտնվել են խեցեղեն, մետաղյա իրեր, բյուզանդական եւ արաբական պղնձադրամներ, կնոջ արձանի տեսքով աղաման, կարասներ, կճուճներ, գավեր, թասեր: Պեղումների արդյուքում մ.թ.ա. 10-9-րդ դարերին վերաբերող նյութերից պարզվել են ժամանակաշրջանի կառուցողական եւ ýունկցիոնալ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Սեպասարում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու կից սալարկված սենյակ, հնագիտական մեծարժեք նյութեր: Պեղումներից պարզվել է, որ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի այդ բնակավայրն անկումից հետո երկրորդ անգամ վերակառուցվել է միջնադարում` 9-10դ.դ.: «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի քաղաքի պատմազգագրական ուսումնասիրությունե թեմայի շրջանակներում կատարվել է պատմական սկզբնաղբյուրների արխիվային եւ այլաբնույթ վավերագրերի հավաքման աշխատանքներ: Ուսումնասիրվում է նաեւ սփյուռքահայերի ներգաղթի ազդեցությունը Լենինականի վրա. սրանով փորձ է արվում բացահայտել քաղաքի եւ բնակչության սոցիալական եւ հոգեւոր-մշակութային կյանքում ներգաղթի շնորհիվ (կամ պատճառով) տեղի ունեցած արմատական փոփոխությունները: «Շիրակի ժողովրդական եւ ժողովրդապրոýեսիոնալ երաժշտության ավանդույթներն ու արդի միտումներըե թեմայի շրջանակներում առանձին գիտարշավ է նվիրվել մարզի Ազատան գյուղում բնակվող եզդիների նիստուկացին, սովորույթներին, բանահյուսության ուսումնասիրմանը, ինչպես նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների մշակութային ներթափանցման հարցերին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]