Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Սեւանի սիգի որսն արգելված է


ԳԱՎԱՌ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով խլղաթյան): Սեւանի սիգն այլեւս չի համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ. դրա որսն արգելվում է: ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարի կիրականացվի 400 տոննա կարասի եւ նույնքան խեցգետնի որս: Կարասի որսը թույլատրվում է ափից մինչեւ 500 մ հեռավորության վրա: Ապրիլի 15-ից մինչեւ հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կարասի որսն արգելվում է Ծակքար, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Մաքենիս, Արգիճի եւ Մասրիկ գետերի գետաբերաններում: ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարմամբ` խնդրի հսկողության հարցում պետք է համագործակցեն «Սեւանե ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի իրավապահ մարմինները: Հրամանի կատարման միջոցառումների հրապարակայնության ապահովումը հանձնարարված է ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի ծառայությանը, իսկ հսկողության կատարումը վերապահված է նախարարին: Այսքանով հանդերձ, սիգի որսը շարունակվում է. այն անարգել վաճառվում է մարզի բնակավայրերում եւ մայրաքաղաքի շուկաներում: Մոտ 300 գրամ կշռող մեկ սիգի շուկայական արժեքը տատանվում է 400-500 դրամի սահմաններում:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ