Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ըստ Ռ. Քոչարյանի` ԼՂ բանակցությունները փակուղի մտնելու դեպքում Հայաստանի առաջին քայլը կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-յուրե ճանաչումը


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռամբույեում առանձնապես ողբերգական բան չի կատարվել. մեկ կարեւոր սկզբունքի շուրջ չի հաջողվել պայմանավորվել: Բայց մեր բոլոր հանդիպումների ժամանակ միշտ եղել են կետեր, որոնց շուրջ մեզ հաջողվում էր ընդհանուրի գալ, եւ մնում էին ինչ-որ կետեր, հարցեր, որոնց շուրջ համաձայնության չէինք գալիսե,- գնահատելով Ռամբույեում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունները` այսօր ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Հայաստանի, Արցախի հանրային եւ Հ2 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Իսկ հանդիպումից հիասթափությունը ՀՀ նախագահը բացատրում է չափազանցված սպասելիքներից, որոնք ձեւավորվել էին միջնորդների, տարբեր միջազգային կառույցների պաշտոնյաների լավատեսական հայտարարություններից: Բացի այդ, նման հիմք էր տալիս նաեւ փաստը, որ երկու նախագահները առանձին հանդիպում են ունեցել Ռամբույեում, քանի որ մինչեւ այդ, հանդիպումները զուգակցվում էին ինչ-որ միջազգային իրադարձության հետ, որտեղ հավաքվում էին տարբեր երկրների նախագահներ: Որոշակի սպասելիքներ է ձեւավորել նաեւ üրանսիայի նախագահի հրավերը եւ նրա ներգրավվածությունը: «Այս ամենը միասին մի մթնոլորտ ձեւավորեց, որ բոլորը սպասում էին հանգուցալուծման, ինչը չպատահեց: Բայց իրականում բանակցային գործընթացը ադեկվատ չէր այս սպասելիքներինե,- նկատեց Ռ. Քոչարյանը: Նման լավատեսական մթնոլորտի ձեւավորման պատճառ էր նաեւ այն, որ 2006թվականի հետ բավական մեծ հույսեր է կապվում, քանի որ չկան ընտրություններ Հայաստանում եւ Ադրբեջանում, իսկ 2007 ու 2008թթ., ըստ նախագահի, բարդ են լինելու Հայաստանի համար «եւ հարցը կարող է պատանդ դառնալ նախընտրական տրամադրություններիե: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Ռ. Քոչարյանը նշեց, որ «մենք շարունակելու ենք բանակցել, եւ արտգործանախարարների հանդիպումից հետո ավելի հստակ կլինի` ինչ տեմպով կշարունակենքե: ՀՀ նախագահը նկատեց, որ եռանախագահները հանդիպումից հույսեր ունեին նաեւ այն պատճառով, որ մի շարք սկզբունքների շուրջ իրականում կար պայմանավորվածություն: «Բայց մեծ ակնկալիքներ այն կետի շուրջ, որի վերաբերյալ չհաջողվեց պայմանավորվել` չունեինք: Ես մեծ ակնկալիքներ չունեի եւ այդ մասին ասացի դեռ Շվեդիայումե: Ռ. Քոչարյանը սակայն կարծում է, որ դրական առումով որոշ ճանապարհ անցել են, բայց հարցի կարգավորումն այնքան բարդ գործընթաց է, որ «կարելի է պայմանավորվել 15 կետի շուրջ, ընդամենը մեկի շուրջ չպայմանավորվել, եւ կնշանակի, որ գործընթաց չի սկսվում: Ու պետք է կամ վերանայել ամբողջ փաթեթը, կամ շարունակել լուծումներ փնտրել այլ սկզբունքի վերաբերյալե: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավմանը, ՀՀ նախագահը նշեց, որ «Ղարաբաղն իրականում մասնակցում է բանակցային գործընթացինե: «Ուղղակի Ղարաբաղի մասնակցությունն ասիմետրիկ բնույթ ունի եւ լիարժեք չէ: Բայց համանախագահողները, ԵԱՀԿ գործող նախագահը, երբ այցելում են տարածաշրջան, պարտադիր հանդիպում են ԼՂՀ իշխանությունների հետ. չի եղել մեկ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, որ մինչ այդ եւ դրանից հետո ինքս խորհրդակցություն չունենամ ԼՂՀ նախագահի հետ, եւ նույնը կատարվում էր արտգործնախարարների հանդիպումների ժամանակ: Ուրեմն, Ղարաբաղն, անկասկած, մասնակից է այս գործընթացին եւ չի մասնակցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ձեւաչափինե,-պարզաբանեց Ռ. Քոչարյանը: Բանակցությունների ձեւաչափը, ՀՀ նախագահի գնահատմամբ, իրականում չի համապատասխանում հակամարտության ձեւաչափին. «ըստ էության այդ ձեւաչափն է Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջան` Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբե: Բայց ներկայիս ձեւաչափը միայն բացասկան հետեւանքներ չի բերում եւ ունի նաեւ դրական մեծ ռեսուրս: ՀՀ նախագահի խոսքով` բացասականն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձեւաչափը` նաեւ զուգահեռ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի մեջ: «Միանշանակ ասեմ, որ այս փաստարկներն այլեւս ոչ ոքի չեն հետաքրքրում. բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի մերժումը` բանակցել Ղարաբաղի հետ, ավելի շատ գալիս է հոգեբանական բարդույթից, որը կապված է պատերազմի հետեւանքների հետ: Եւ այդ բացասականը, որոշակի չափով չեզոքացված է հակամարտության էության մասին ավելի խորը պատկերացումներովե,-նկատեց Ռ. Քոչարյանը: Իսկ շահում ենք այն, որ Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: «Բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարեւոր է. եւ անտեսել չճանացված պետության շահերը, շատ ավելի հեշտ է, քան ճանաչված պետության շահերը: Մյուսը` ես որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, որպես սուբյեկտ, որն ուղղակի անմիջական պատասխանատվություն է կրում այս բանակցությունների համար: ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի շփումների մակարդակը դժվար է համեմատել ԼՂՀ նախագահի եւ ԱԳ նախարարի շփման մակարդակների եւ հաճախականության հետ: Ուրեմն, մենք տարիներ ի վեր հնարավորություն ունենք ակտիվ` առաջին ձեռքից պարզաբանել Ղարաբաղյան հարցը, ոչ թե որպես կողքից աջակցող կողմ. սա մեծ ռեսուրս է: Երրորդ առավելությունն այն է, որ ՀՀ նախագահի ներգրավվածությունը շատ ավելի այլ մակարդակի վրա է բարձրացնում ՀՀ պատասխանատվությունը Ղարաբաղի նկատմամբ: Քանի որ, մենք, ըստ էության, ամբողջ Հայաստանի ներուժը` եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ պաշտպանական, ի ծառայություն ենք բերում այս հարցի կարգավորմանըե,-պարզաբանեց ՀՀ նախագահը: Վերոնշյալ երեք հանգամանքով է բացատրվում այն, որ Հայաստանի ներգրավվածությունը դրական արդյունք ունեցավ այնպիսի առաջարկներ ստանալու առումով, որոնք իրականում կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար: «Հակառակ պարագայում ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ ասել` Հայաստանը համաձայն է յուրաքանչյուր տարբերակի, ինչի շուրջ պայմանավորվեն Ղարաբաղն ու Ադրբեջանը. այն, ինչ արվում էր մի ժամանակ. եւ այն ժամանակ մենք ստանում էինք այնպիսի առաջարկություններ, որոնք առաջին պահից ուղղակի անհրաժեշտ էր մերժելե,- նկատեց Ռ. Քոչարյանը: Ըստ նրա` պետք է աշխատել Ղարաբաղն ավելի ակտիվ ներգրավել բանակցային գործընթացում: Իհարկե, նախագահի խոսքով, լավագույն տարբերակը կլիներ, եթե սեղանի շուրջ նստեն Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ նախագահները: Եւ Ղարաբաղի ներկայացված լինի իր օրինական իշխանություններով, այլ ոչ թե համայնքային տարբերակով` հայկական, ադրբեջանական, ինչը փորձ էր արվում 1990-ական թթ. սկզբներին: «Փորձենք աշխատել Ղարաբաղն ավելի ակտիվ ներգրավելու համար, բայց ոչ թե Հայաստանի տեղը եւ դերը նվազեցնելու համար: Հակառակ պարագայում մենք մեծ կորուստ կունենանք արդյունքումե,-նշեց նա` ավելացնելով, որ ղարբաղցիները կարող են անհանգստանալ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը սկսի խուսափել այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, եթե փորձի մի կողմ քաշվել, կողքից աջակցողի դեր ստանձնել: Դա կնշանակի, որ ՀՀ նախագահը կամ չի հավատում լավ արդյունքների կամ իր մեջ բավարար ուժ չի տեսնում գործն առաջ տանելու: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հայտարարությանը, թե ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, Ռ. Քոչարյանը հակադարձեց` եթե ադրբեջանական կողմը հոմոզված է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, ապա ինչո՞ւ է մասնակցում բանակցային գործընթացին: «Եթե մասնակցում է զուտ իմիտացիայի համար` եւս տարբերակ է, ինչը կարող է բացատրել նաեւ Ռամբույեի անհաջողությունը: Բայց կարող է լինել այլ բացատրություն. յուրաքանչյուր լուծում ենթադրելու է դժվար որոշումների կայացում` եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում ու Ղարաբաղում: Ստեղծվել է մի վիճակ, որին կարծես կողմերը հարմարվել են. իրավիճակի փոփոխությունը ստեղծելու է նոր հարցեր` եւ ներքաղաքական, եւ այլ բնույթի, ինչը պահանջելու է որոշումների կայացում: Եւ եթե դու պատրաստ չես բավարար քաղաքական կամք դրսեւորել` որոշումներ կայացնելու համար, իհարկե, լավագույն հիմնավորումներից մեկը կարող է լինել հենց այդ` ժամանակը աշխատում է մեր օգտին: Նույնը կարող եմ ես ասելե,-նշեց Ռ. Քոչարյանը` նկատելով, որ նավթ ունենալը դեռ չի նշանակում արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենալ: Բանակցությունների փակուղի մտնելը ՀՀ նախագահը համարում է վատագույն սցենարը, բայց մի սցենար, որին հայկական կողմը պետք է պատրաստ լինի, թեեւ նշում է, որ «Ռամբույեում չնայած ինչ-որ բան չհաջողվեց, բայց մենք կշարունակենք բանակցել եւ, կարծում եմ, առաջ շարժվելու հնարավորություն ունենքե: Սակայն, ըստ նրա, եթե փակուղային պահ լինի, ապա առաջին քայլը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-յուրե ճանաչումը կլինի Հայաստանի Հանրապետության կողմից: «Երկրորդ քայլը կլինի Հայաստանի Հանրապետության պատասխանատվության իրավական ձեւակերպումը ԼՂՀ -ի ժողովրդի անվտանգության հարցերի համար.մի շարք պայմանագրերի ստորագրում, ինչը կնշանակի, որ ԼՂ-ի նկատմամբ որեւէ ոտնձգություն կհամարվի ՀՀ-ի նկատմամբ ոտնձգություն: Եւ երրորդը, իհարկե, անվտանգության գոտու ամրապնդումն է, որը ձեւավորված է այսօր Ղարաբաղի շուրջը: Եւ այդ անվտանգության գոտու ամրապնդումը նոր մոտեցումներով` ավելի համապարփակ: Ավելի ակտիվ գործընթաց պետք է սկսվի պաշտպանական հարցերում մեր ինտեգրման ուղղությամբե,- նշեց Ռ. Քոչարյանը: Եւ ամենակարեւորը, ըստ նրա, գիտակցելով, որ կա այսպիսի վիճակ, պետք է ավելի լավ աշխատել, ավելի խորը բարեփոխումներ իրականացնել Հայաստանում` ապահովելու համար ե’ւ տնտեսական աճ, ե’ւ արդյունավետ տնտեսության ձեւավորում` մրցունակ լինելու համար տարածաշրջանում: «Եւ նման ներուժ մեր ժողովուրդն ունիե,- համոզված է ՀՀ նախագահը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]