Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

2006 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի ազգային գրապալատում նախնական գրանցման եւ ինդեքսավորման է ենթարկվել1058 անուն գիրք


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): 2006 թ. առաջին ինն ամիսներին Հայաստանի ազգային գրապալատում նախնական գրանցման եւ ինդեքսավորման է ենթարկվել1058 գիրք, իսկ առաջին կիսամյակի տվյալներով` գրապալատ են ստացել արդեն լույս տեսած 268-ը: Նշենք, որ Հայաստանի ազգային գրապալատի կողմից հաշվառվում են միայն այն գրքերը, որոնք ստացվում են պարտադիր օրինակի սկզբունքով: Սակայն ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, այդ սկզբունքը ոչ միշտ է պահպանվում: Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում ինդեքսավորված եւ նախնական գրանցում ստացած 707 գրքից հրատարակվելուց հետո Ազգային գրապալատ է ստացվել միայն 268-ն այն դեպքում, երբ, ըստ Հ. Բեքմեզյանի, դրանցից շուրջ 500-ը, ամենայն հավանականությամբ, հրատարակվել են: Ներկայացնելով անկախության տարիներից ի վեր հանրապետությունում գրքերի հրատարակման համայնապատկերը` Հ. Բեքմեզյանը նկատեց, որ 1990-ական թվականների սկզբին, օբյեկտիվ պատճառներից ելնելով, հրատարակված եւ Ազգային գրապալատ ստացված գրքերի թիվը բավական քիչ է եղել. 1990 թ. լույս է տեսել 817 անուն գիրք եւ բրոշյուր, 1991 թ.` 563-ը, 1992 թ.` 311-ը, 1993 թ. հրատարակվել է 258 անուն գիրք եւ բրոշյուր, իսկ 1994 թ. լույս է տեսել ամենաքիչ թվով գիրք` 224: Ըստ Հ. Բեքմեզյանի` պատերազմական տարիներից հետո գրքի տպագրությունը կրկին աշխուժացել է, եւ եթե 2004թ. տպագրվել է 1078, ապա 2005 թ.` 1089 անուն գիրք եւ բրոշյուր: Ըստ Ազգային գրապալատի տնօերնի` այս թիվը շուտով կգերազանցի նաեւ խորհրդային տարիներին հրատարակվող գրքերի թիվը: Այսպես, խորհրդային տարիներին տարեկան հրատարակվում էր առավելագույնը 1100 անուն գիրք, բայց ընդհանուր 10 մլն տպաքանակով, այսինքն` ամեն գիրք լույս էր տեսնում միջինը 10 000 տպաքանակով: Այսօր ավելի շատ անուն գիրք է հրատարակվում (եթե հաշվի առնենք ոչ պարբերական գրականության բոլոր տեսակները), բայց յուրաքանչյուրը` ընդամենը միջինը 500 օրինակով: Նշենք, որ Հայաստանի ազգային գրապալատը յուրաքանչյուր տարի հրատարակում է Հայաստանում լույս տեսած պարբերական եւ ոչ պարբերական գրականության մատենագիտական ցանկերի տարեգրքեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]