Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել Է Գաբոնի, Բելգիայի, üինլանդիայի, Զամբիայի, Արգենտինայի, Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղության կարգով Հայաստանում գտնվող դեսպանների հետ


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 25-26-ին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն ընդունել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված Գաբոնի դեսպան Բենժամեն Լենյոգո Նդումբային, Բելգիայի դեսպան տիկին Դանիել Դերմարմոլին, üինլանդիայի դեսպան տիկին Տերի Հակալային, Զամբիայի դեսպան Պիտեր Լուսակա Չինտալային, Արգենտինայի ժամանակավոր հավատարմատար Ալեխանդրո Պինեյրո Առամբուրուին եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Խալիýա Շահին Խալիýա Ալ-Մերրիին: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, վերոհիշյալ երկրների դեսպանները Հայաստան էին ժամանել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախարար Օսկանյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին հայ ժողովրդի կողքին կանգնելու համար: Հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Խոսվել է հարաբերությունների խորացման եւ գործակցության նոր եզրեր գտնելու մասին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]