Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վախճանվել է ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը խոր կսկիծով տեղեկացնում է, որ վախճանվել է Աժ պատգամավոր, «Օրինաց երկիրե խմբակցության անդամ Արտակ Առաքելյանը: Արտակ Առաքելյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Իջեւանի Գանձաքար գյուղում: 1973 թ. ավարտել էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ýակուլտետը: 1961-1979 թթ. աշխատել է ՀԿՄ Երեւանի թիվ 3 ուսարտձեռնարկությունում բանվոր, վարպետ, ավագ վարպետ, տեղամասի, ապա` արտադրամասի պետ: 1965 թ. ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման 50-ամյակի իրադարձություններին և դրան հետևած շարժումներին: 1979-1986 թթ.` ՀԿՄ Էջմիածնի ձեռնարկության տնօրեն: 1980-1991 թթ.` հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Երևանի կույրերի ու թույլ տեսնողների երեկոյան միջնակարգ հատուկ դպրոցում: 1991-2003 թթ. եղել է ՀԿՄ թիվ 3 ձեռնարկության մամլման արտադրամասի պետ, ավագ գործակարգավար, փոխտնօրեն: Արտակ Առաքելյանը ակտիվ հասարակական գործունեություն էր վարում` «Հաշմանդամների աջակցության հայաստանյան միությունե, «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միությունե հասարակական կազմակերպությունների նախագահն էր: 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՕԵԿ համամասնական ցուցակով: Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի քարտուղար: ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 30- ին, ժամը 18-ից Մամիկոնյանց (նախկին üուրմանովի) փողոցի, 25 շենք, բն.37 հասցեում, հրաժեշտի արարողությունը` հուլիսի 31-ին, Տիգրանյան 17 (Կույրերի միավորման մշակույթի տուն) հասցեում, ժամը 12-ից, հուղարկավորությունը` հուլիսի 31-ին, ժամը 14-ին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային ժողովի եւ իր անունից ցավակցել է պատգամավոր Արտակ Առաքելյանի հարազատներին եւ մտերիմներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]