Հայաստանի տարածքում կաճեցվեն արժեքավոր եւ անհետացող դեղաբույսեր
00:00, 11 Հոկտեմբեր 2005
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան):ՀՀ գյուղակադեմիայի շրջանակներում գործող «Ագրոգիտասփյուռե խորհրդատվական ծառայությունը գալիք տարվանից աջակցելու է բարձր լեռնային շրջանների ýերմերային եւ գյուղացիական այն տնտեսություններին, որոնք որոշել են զբաղվել դեղաբույսերի մշակությամբ: Ըստ մասնագետների` ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող եւ հայտնի մի շարք դեղաբույսերի կողքին ծրագրի շրջանակներում կաճեցվեն նաեւ անհետացող եւ արժեքավոր դեղաբույսեր, որոնց սերմերը պահպանվում են «Ագրոգիտասփյուռիե գենոýոնդում: Դրանց իրացումն ու արտահանումը հետագայում կազմակերպելու նպատակով ծառայությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ շահագրգիռ կազմակերպությունների եւ արտադրողների հետ: Նշենք, որ Հայաստանի տարածքում արձանագրված դեղաբույսերի ýլորան բաղկացած է 2 հազար 500 տեսակից, դրանցից ժողովրդական բժշկության մեջ, հիմնականում, օգտագործվում է 250 տեսակը, 52 տեսակ էլ հավաքվում կամ համապատասխան թույլտվությամբ աճեցվում է բանջարանոցներում եւ այգիներում: Դրանց պահպանման, օգտագործման ձեւերի, ինչպես նաեւ բազմադարյան փորձի եւ իրացման ձեւերի վերաբերյալ «Ագրոգիտասփյուռիե մասնագետները մարզերում եւ գյուղացիական տնտեսություններում (որտեղ կլիմայական պայմանները նպաստավոր են եւ շրջակա միջավայրի աղտոտվածությունն` ավելի ցածր) սկսել են անցկացնել օգտագործվող կարեւորագույն վայրի բույսերի մշակության, վերամշակման տեխնոլոգիաների ներդրման եւ արտահանման կազմակերպման վերաբերյալ ուսուցողական սեմինարներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում