Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մինչեւ տարվա վերջ շահագործման կհանձնվի Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը


ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիա Ասատրյան): Մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը նախատեսվում է ավարտին հասցնել Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի կառուցումը՝ հին շենքի հարեւանությամբ, եւ քաղաքապետարանն իր բոլոր կառույցներով կկարողանա տեղափոխվել նորակառույց շենք: Քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետ Աշոտ Սարգսյանի խոսքերով, անցյալ տարվա վերջում, ՀՀ կառավարության որոշման համաձայն, կիսակառույց այդ շենքը հանձնվեց քաղաքապետարանի տնօրինությանը: Փետրվարի 1-ից սկսվել են շինարարության նախապատրաստական աշխատանքները: Արդեն պատրաստ են մրցութային փաթեթները, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանձնաժողովներին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ