Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայաստանում կեռարձակվի MTV Russia հեռուստաալիքը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): ԱՐՏ-13 հեռուստաընկերության, «Ընթացքե կոնցեռնի եւ հնդկական ORIGINI ընկերության համագործակցությամբ, հուլիսից ԱՐՏ-13 հեռուստաընկերության 56 դեցիմետրային ալիքով հեռարձակվելու է MTV Russia երաժշտական հեռուստաալիքը: Լինելով երկրորդն ամբողջ աշխարհում MTV America հեռուստալիքից հետո եւ սփռվելով 19 պետություններում, այն հնարավություն կստեղծի հայ երիտասարդների համար ծանոթանալ միջազգային երաժշտական աշխարհի իրադարձություններին, Հայաստանին կներգրավի համամարդկային արժեքների ստեղծման գործընթացին: Հետագայում ծրագրվում է հեռարձակել նաեւ MTV Armenia երաժշտական ալիքը: Այս մասին այսօր Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին նախաձեռնողները: Ինչպես տեղեկացրեց «Ընթացքե կոնցեռնի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից Հայաստան ներմուծել նորագույն տեխնոլոգիաներ, որի շնորհիվ երաժշտական հեռուստաալիքը հեռարձակվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող թվային նորագույն ստերեո տեխնոլոգիաներով: Ըստ հնդկական «ORIGINIե ընկերության նախագահ Շիվ Նիրուլայի, ծրագրերը բացառիկ են լինելու Հայաստանի համար: Նախատեսվում է ստեղծել երաժշտական պորտալ, որը կներառի գլոբալ ինýորմացիա երաժշտական նորությունների մասին, հայ երիտասարդները կարող են ձեռք բերել նորագույն երաժշտական աուդիո եւ վիդեո սկավառակներ: Նախատեսվող ծրագրերի մեջ է մտնում նաեւ չորսհարկանի MTV ակումբի ստեղծումը, որտեղ կկազմակերպվեն մրցույթներ եւ խաղարկություններ: Այն կկառուցվի գետնի տակ, լուսավորությունը կապահովվի հայելային դասավորությամբ: Արտ 13-ի փոխտնօրեն Սմբատ Խաչատրյանի խոսքերով, հեռուստաընկերությունը շարունակում է տեսահոլովակների նկարահանումը, որը ցուցադրվելու է նոր երաժշտական ալիքով: Ըստ նրա, փորձ է արվելու հայկական երաժշտական բիզնեսը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ