Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Ոսկե ծիրան-2005ե երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնի մասնակից կինոգործիչների պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Ոսկե ծիրան-2005ե երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը: Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով հյուրերին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար, եւ նշել, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական: «Նման փառատոների անցկացումը մեզ համար շատ կարեւոր էե,- ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ «այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվերտում եւ ներգրավվել այդ գործընթացներումե: Նախագահի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը: Ներկայացնելով հյուրերին` փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են «Ոսկե ծիրանիե ընդգրկման աշխարհագրական սահմանները, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ýիլմերը, ինչը փառատոնն ավելի հետաքրքրական ու գրավիչ է դարձրել: Հանդիպման մասնակիցները մտքերի լայն փոխանակություն են ծավալել փառատոնի հեռանկարի, կինեմատոգրաýիայի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոարտադրության զարգացման վերաբերյալ: Հանրապետության նախագահի կարծիքով, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ կինոարվեստում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ, իրատեսական ծրագիր: Նա փառատոնի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ ստեղծագործական հաջողություններ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]