Քաղաքականություն

Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կարգավորումն Ուկրաինայում, իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև Սիրիայում։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները նշում են նաև, որ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Սպասվում են նրա բանակցությունները նաև ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում