Տարածաշրջանային

ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հաջորդ շաբաթ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ շաբաթ արարողություն կանցկացնի՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

Դենիս Ֆրենսիսը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահը, հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 30-ին։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում