Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ

ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող 
պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայի հատվածում ընթացող պատերազմի դեմ։ Ապրիլի 24-ին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ոստիկանությունը կատարել է ձերբակալություններ։ Դրանից ժամեր առաջ Տեխասի համալսարանում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ Կալիֆորնիայի համալսարանում ձերբակալություններն անցել են՝ առանց լուրջ միջադեպերի։

Տեխասի համալսարանում ցուցարարներին ցրելու համար հարյուրավոր ոստիկաններ, որոնց մի մասը՝ նժույգ հեծնած և մահակներով, մտել են ցուցարարների ամբոխի մեջ։ Ձերբակալվել է 34 մարդ։ Բախումների ընթացքում տուժել են նաև լրագրողներ։ Ամբոխը վերահսկելու փորձերից ժամեր անց ոստիկանները հեռացել են, իսկ շուրջ 300 ցուցարարներ շարունակել են բողոքի ակցիան։

Իսկ Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները երեք օր շարունակ բարիկադավորվել են շենքի ներսում։ Համալսարանը դասերն անցկացրել է հեռավար։

Ապրիլի 24-ին, չնայած ձեռնարկված միջոցառումներին, Մասաչուսեթսի Հարվարդի համալսարանի տարածքում ևս  ցուցարարները 14 վրան են տեղադրել։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի դեմ արտահայտվող ցուցարարները պահանջում են, որ համալսարանները կրճատեն իրենց ֆինանսական կապերն Իսրայելի հետ և հրաժարվեն այնպիսի ընկերությունների հետ համագործակցությունից, որոնք թույլ են տալիս ամիսներ շարունակվող հակամարտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am